«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի եւ 213-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։
Գոռ Հովհաննիսյանը Գերմանիայի Հագենի համալսարանի պետական եւ սահմանադրական իրավունքի դասախոս է։
Մեր տեղեկություններով՝ մինչեւ Գերմանիա մեկնելը եւ այնտեղ կրթություն ստանալն ու կարիերա անելը Գոռ Հովհաննիսյանն աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական ծառայությունում (վարչություն), համարվել է ՍԴ նախկին նախագահ, այժմ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի աճեցրած կադրը։ Հետագայում, սակայն, Գերմանիա մեկնելուց հետո Գոռ Հովհաննիսյանն աշխատել է Գագիկ Հարությունյանի դեմ, հանդես եկել հրապարակումներով։
Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրվել էին նաեւ փաստաբաններ Վահե Գրիգորյանը եւ Մարտին Մանուկյանը։ Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրվել էր նաեւ վեցերորդ գումարման ԱԺ-ում, սակայն խորհրդարանը հավանության չէր արժանացրել այն»:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը