«Փաստ» թերթը գրում է. «Դեռեւս 2018 թ. հուլիսին «Փաստ» թերթը գրել էր, որ Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակված Լիլիթ Սարգսյանի ու կոլեկտիվի «ջրերը մի առվով չեն հոսում»: Սա՝ մեղմ ասած: Լ. Սարգսյանը կոլեկտիվի դժգոհությունը գնահատել էր սաբոտաժ եւ կապել կենտրոնի նախկին ղեկավարության հետ: Եվ ահա, պարզվում է՝ խնդիրները գնալով խորացել են:
«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջերս կոլեկտիվը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ու մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին: Ի դեպ, Լիլիթ Սարգսյանը, ըստ մեր աղբյուրների, մշտապես շահարկել է վերջին երկուսի անունները, որպես իր «անձեռնմխելիության» երաշխիք:
Նամակում կոլեկտիվի անդամները նշել են, որ կենտրոնի աշխատանքները կաթվածահար են, տնօրենն ու հատկապես իր նշանակած տեղակալը (ում հետ կապված, մեր տեղեկություններով, նամակում ուշագրավ ակնարկներ կան) բացարձակ չեն տիրապետում գործին, կոպտում են աշխատակիցներին, ընդհուպ հայհոյանքի դեպքեր են եղել:
Նամակից մի քանի օր անց կայացել է տնօրենի պաշտոնի մրցույթը, որը Լ.Սարգսյանն ուղղակի տապալել է: Այժմ, ըստ մեր տեղեկությունների, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կոլեկտիվի աշխատակիցներից մեկը, եւ կենտրոնում բոլորը խաղաղվել են»:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը