Պաշտպանական քայլեր՝ դեմ առ դեմ հանդիպումից առաջ

Ադրբեջանը Բելառուսից ձեռք է բերել 7A0917 «Լեկտոր» հրետանային կրակի կառավարման համակարգեր, որոնք կիրառվել են մարտի կեսերին անցկացված լայնածավալ զորավարժությունների ընթացքում:
Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների, Բաքուն Մինսկի հետ ռազմական այս գործարքն ավարտին է հասցրել անցած փետրվարին՝ Աբու Դաբիում կայացած ռազմաարդյունաբերական IDEX-2019 ցուցահանդեսից հետո։ «Լեկտոր» համակարգը թույլ է տալիս տվյալներ հավաքել, հաշվարկային և տեղեկատվական խնդիրներ լուծել։ Համալիրը բաղկացած է նաև օդերևութաբանական կայանից։
Միաժամանակ, Պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվող օպերատիվ հավաքի շրջանակում «ՀՀ զինված ուժերում առկա վիճակը և զարգացման ուղղությունները» թեմայով դասախոսության ժամանակ երեկ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը վստահեցրել է, որ Հայաստանի զինված ուժերի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են գտնվում բանակի՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր միջոցներով համալրման, մարտական հերթապահության կրման պայմանների կատարելագործման աշխատանքները։
Ըստ ՊՆ հաղորդագրության, Դավթյանը փաստել է, որ այս ուղղությամբ արձանագրվել են շոշափելի արդյունքներ: Դասախոսության ընթացքում մասնակիցներին ներկայացվել են վերջին շրջանում զինված ուժերում իրականացված և ընթացիկ աշխատանքները, մասնավորապես՝ զորքերի պատրաստության, մարտական հերթապահության արդյունքները, ուսումնամարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերը:
Նախօրեին՝ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպեց Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների համար նպաստավոր պայմանների ստեղծման և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքները, որոնք շարունակական են լինելու և միտված են լինելու ԶՈՒ ծառայողների համար շոշափելի արդյունքների ապահովմանը: Պատասխանելով ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հարցերին՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերներին, տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակին և զարգացումներին, հանգամանալից խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին, մանրամասներ ներկայացրել հարևան Վրաստանի վարչապետի հետ վերջին հանդիպման վերաբերյալ և այլն:
Իսկ մարտի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն է մասնակցել ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին և հանդես եկավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ դասախոսությամբ: ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, Մնացականյանը կարևորեց երկու գերատեսչությունների միջև նման մակարդակով շփումների և գործնական կապերի շարունակականությունը: Նա ներկայացրել է հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Վիեննայում մարտի 29-ին, ինչպես նշեցին ռուսական լրատվամիջոցները, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն:
Հայկական կողմը, փաստացի, այդ հանդիպումից առաջ ՊՆ-ում հանդիպումներով, ձգտում է ցույց տալ, որ բանակցություններում անհաջողության ելքի դեպքում՝ պատրաստ է Ադրբեջանի կողմից հնարավոր սադրանքներին պատասխանել ըստ արժանվույն: Բաքվից էլ, իրենց հերթին, նշում են, որ շարունակում են հզորացնել բանակը:
Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումն, իրականում, լինելու է ամենակարևորը՝ ուղենշային, թե ինչպիսին է լինելու ղարաբաղյան բանակցային գործընթացի ապագան: Այս առումով, հայկական կողմի վրա մեծ պատասխանատվություն է դրված:
Թամար Բագրատունի

դիտվել է 1847 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am