Աննա Հակոբյանի բարեկամին կարելի է, Դավիթ Անանյանի կուրսեցուն՝ ո՞չ

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իրապես մարտահրավեր են նետում կառուցվող կրկեսին: Նրանք օրը մի բեմադրությամբ որոշել են զբաղեցնել հանրային ուշադրությունը: Ավելի ճիշտ պարբերաբար թշնամիներ են գտնում ու Փաշինյանի ձախողումները բարդում այդ օտար թշնամու վրա:

Քանի կար ՀՀԿ-ն էր նոր իշխանությունների արգելակող խոչընդոտը իր մեծամասնություն կազմող ԱԺ-ով, որը թույլ չէր տալիս Փաշինյանին Հայաստանը դարձնել դրախտավայր, հիմա էլ պայքարում են սեփական իշխանավորների դեմ, միայն թե նրանց, որոնք յուրային չեն, որոնք չեն քայլել եւ ժառանգություն են մնացել նախորդներից: Ահավասիկ հետաքրքիր ստացվեց ԱԺ հայտարարությունների ժամը: Իշխող ուժի ներկայացուցիչ Նազելի Բաղդասարյանը զգոնության կոչ ուղղեց. «Հեղափոխությունից անցել է 11 ամիս, բայց, ցավոք, միջին օղակում կան որոշ պետական պաշտոնյաներ, որոնք դա չեն գիտակցում: Այդ իրողությունը խիստ արտացոլված է մարզերում»: Պատգամավորն ասաց, որ մանր ու միջին որոշ պաշտոնյաներ շարունակում են բանեցնել չինովնիկի կեցվածք՝ չինովնիկի ձեռագրով ու չինովնիկի մտածելակերպով. «Ցավոք, սա քաղաքացիների մոտ առաջացնում է այնպիսի տրամաբանություն, որ ոչինչ չի փոխվել: Ժամանակին որոշ քաղաքական հայրերի հովանավորությամբ պաշտոններին ու աթոռներին հավակնած ու այժմ այդ աթոռները զբաղեցնող չինովնիկները չեն փոխվել: Գիտե՞ք ինչն է, որ ինձ համար զարհուրելի է՝ այսօր կան մարդիկ՝ պետական պաշտոնյաներ, որոնք համարձակվում են քաղաքացիների հետ քամահրանքով խոսել: Նրանք դեռ չեն գիտակցել, որ Հայաստանում մարդը գերագույն արժեք է»:
«Իմ քայլը» խմբակցության մեկ ուրիշ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը լրացրեց գործընկերոջը՝ բարձրաձայնելով նաեւ իր մտահոգությունների մասին. «Պետական կառավարման համակարգի ստորին օղակների այս կամ այն անձինք քաղաքացիներին այս կամ այն կերպ մերժելիս դիմումին ընթացք չտալիս, չբավարարելիս միշտ չեն մոռանում լսեցնել, որ ձեր դիմումը, ձեր խնդրանքը մերժվում է, ձեր ասածը հնարավոր չէ անել, քանի որ տեղի է ունեցել իշխանափոխություն: Այսինքն, քաղաքացուն չեն ասում՝ ձեր դիմումն օրինաչափ չէ, օրենքը թույլ չի տալիս դիմումին ընթացք տալ, այլ ամբողջ մեղքը բարդում են իշխանության վրա: Ի հայտ են գալիս նախկինում գործած փոքր հանցագործությունների գծով նոր հաղորդում ներկայացնողներ, բացվում են քրգործեր, ասենք, 100-120 հազար դրամի, մեղադրական եզրակացություններով ուղարկվում են դատարաններ ու վստահ եմ՝ հեսա դատարանը հերթով կուղարկեն այդ մարդկանց համապատասխան վայրեր: Բայց քաղաքացու վիճակը բարդացնող դեպքերում ոչ թե բացատրում են դրա իրավական հիմքը, չեն ասում՝ հարգելի քաղաքացի, դուք փող եք գողացել, դրա համար պետք է գնաք, նստեք բանտ, այլ ասում են՝ իշխանափոխություն է տեղի ունեցել, դրա համար պետք է գնաք բանտ: Այսպես` վարվողներին ուզում եմ տեղեկացնել՝ դուք գրավել եք իմ ուշադրությունը: Ու թեեւ օրենսդրությամբ ձեզանից ոմանք որոշակի անկախությամբ են օժտված, բայց ես ուզում եմ հորդորել ձեզ անկախությունը չշփոթել պատասխանատվության հետ, որովհետեւ անխտիր բոլորը իրենց արարքների համար պատասխան տալու են»:

«Իմ քայլից» Սոֆյա Հովսեփյանն էլ ավելի բացեց խաղաքարտերը, ասաց, որ բողոքներ է ստացել, որ ՊԵԿ-ը մրցույթ է անցկացնում նորմավորված ձեւով, բայց նշանակումները Շիրակի մարզում լինում են ծանոթ-բարեկամով: Նա հրապարակեց դիմումներից մեկը. «Արմեն Հակոբյան, ով հայտնի է Շիրակի մարզում՝ որպես օպերի Արմեն, ով եղել է հարկայինի աշխատող, աշխատանքի ընթացքում ձեռք է բերել մեծ բիզնեսներ ու իրեն ճանաչել ու ճանաչում են՝ որպես հարկերից խուսափող հարկայինի աշխատող: Եվ այս մարդը այսօր՝ 2019 թվականին նորից Շիրակի մարզում օպերի պետ է նշանակվել, որը հենց Դավիթ Անանյանի համակուրսեցին է»: Դե, ինչ սրանով կարծում ենք ամեն ինչ ասված է, եւ կարելի է վստահ լինել, որ իշխող ուժի մյուս ներկայացուցիչների ակնարկներն էլ ուղղված էին նախորդ իշխանության մաս կազմած չինովնիկներին: Միայն թե կարելի է հիշեցնել Հովսեփյանին, որը փաստորեն անուններ է հնչեցրել, որ դիցուք ՊԵԿ-ում վարչապետի տիկնոջ բարեկամի՝ Մաշադյանի ողջ ազգուտակն է նշանակվել պաշտոնների, էլ չենք խոսում հենց Փաշինյանի հարազատների մասին, այնպես որ դրսից թշնամի փնտրելու փոխարեն նախ պախարակել է պետք ներսի թշնամուն:

Անի Սահակյան

դիտվել է 4398 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am