Յուրաքանչյուր պարզաբանում հերթական «լոլոներն» է եղել. Սոֆյա Հովսեփյանը բացահայտում է Անանյանի համակուրսեցուն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ԱԺ ամբիոնից անդրադառնալով ՊԵԿ-ում աշխատանքի ընդունման համար մրցույթների հետ կապված բողոքներին, նշեց, որ բազմաթիվ բողոքներ է ստացել, որոնցից մեկը ստիպված է հրապարակել։

«Այս ելույթս կարող է հնչի, որ Սոֆիա Հովսեփյանը դեռ քաղաքացիական ակտիվության վիճակից դուրս չի եկել, բայց, քավ լիցի, ժամանակ առ ժամանակ ստիպված եմ վերադառնալ։ Օրեր շարունակ անընդհատ ստանալով դիմումներ նույն ոլորտին վերաբերող և անընդհատ բողոքներ նույն պահանջով, ստիպված եմ լինում բողոքներից մեկը հրապարակել, որը վերաբերում է ՊԵԿ-ում մրցույթներին և որը կարծես թե անցկացվում է նորմավորված ձևով, սակայն Շիրակի մարզում նշանակումները կրկին լինում են ծանոթ-բարեկամի միջոցով։ Ստացել եմ մեկ նամակ, որը ստիպված եմ հրապարակել։

Արմեն Հակոբյան, որին Շիրակի մարզում ճանաչում են որպես Օպերի Արմեն, որը եղել է հարկայինի նախկին աշխատող, աշխատանքի ընթացքում ձեռք է բերել մեծ բիզնեսներ, և այդ բիզնեսների ժամանակ իրեն բացարձակ ճանաչել են և ճանաչում եմ որպես հարկերից խուսափող հարկայինի աշխատող։ Եվ այս մարդը այսօր՝ 2019 թվականին, նորից Շիրակի մարզում օպերի պետ է նշանակվել, ով որ հենց Դավիթ Անանյանի համակուրսեցին է։ Ես դիմումով դիմել եմ ՊԵԿ-ին ՝ պարզաբանում ստանալու, և յուրաքանչյուր պարզաբանում հերթական «լոլոներն » է եղել, թե ընթացակարգով է տեղի ունեցել, ինչը ինձ ստիպեց այսօր այս նամակը հրապարակելու և պարոն Անանյանին տեղեկացնելու, որ եթե վստահելի անձի է նշանակել օպերի պետ, ապա բացարձակ վստահելի չէ»,- նշեց պատգամավորը։

Ըստ նրա, եթե Դավիթ Անանյանը վստահ է, որ վստահելի մարդու է նշանակել օպերի պետ, ապա պետք է իմանա, որ նա բացարձակ վստահելի չէ։

««Օպերի Արմենը» նշանակումներ է անում ոչ թե մրցութային կարգով, այլ նրան, որին համարում է իր վստահելին։ Տեղի է ունենում մի վիճակ, երբ հունվարին մրցույթը հաղթահարում են անձինք, սակայն նրանցից որևէ մեկը չի նշանակվում, փոխարենը՝ նշանակվում են պատահական անձինք, որոնք հենց այդ մարդու «դաբրոյով» են հասել այնտեղ։ Շատ ցավալի է, որ մենք գնում ենք երկրի բարելավման, բայց այս ոլորտում նշանակում ենք պատահական անձանց, որոնք ուղղակիորեն կծառայեն «օպերի Արմենին», սա մեզ համար լուրջ խնդիր է: Ուղղակի կոչ եմ անում պարոն Անանյանին, եթե տեղյակ չէ, ապա ուշադիր լինի և տեղեկանա, թե ինչ է կատարվում Շիրակի մարզում, իսկ եթե տեղյակ է, ապա խորհուրդ եմ տալիս վերջ դնել, որովհետև այլևս մենք այլ իրականության մեջ ենք»»,- եզրափակեց պատգամավորը։

դիտվել է 366 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am