ԱԺ-ում դիպլոմային եւ կուրսային աշխատանքների վաճառքի գովազդն արգելող օրինագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ իր համար այնուամենայնիվ երկու խնդիր անհասկանալի է մնում։
«Օրենքի նախագծում նշվում է արգելել գովազդի այն տեսակները, որոնք գտնվում են իրավասու մարմինների վերահսկողության տակ, բայց պետք է հասկանալ, որ այս գործունեությունը կարող է օգտագործել գովազդային այլ միջոցներ եւս, որոնք անտեսանելի են: Ինչպե՞ս է վերահսկվելու գործընթացը, քանի որ հնարավոր է, օրինակ, թռուցիկներ բաժանվեն: Կամ կազմակերպությունների գործունեությունն արգելեցինք, անհատներին ինչպե՞ս ենք վերահսկելու»,- հարցրեց նա:
Սամսոնյանը նկատեց, որ շան գլուխը թաղված է հենց բուհերի դաշտում:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հարցրեց, թե համացանցում ինչպե՞ս են պայքարելու, որպեսզի գումարով կուրսային եւ դիպլոմային աշխատանքներ գրողները գովազդներ չտարածեն։ Որին ի պատասխան Հովհաննես Հովհանիսյանն ասաց, որ համացանցի դեպքում պայքարը հողմաղացների դեմ պայքար է, եւ այսօր դեռեւս չի գտնվել այն մեթոդը, որով հնարավոր կլինի պայքարել։
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը