ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «հուսադրող» է համարել Լեռնային Ղարաբաղում բախումների դադարեցումը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը հուսադրող է համարել և բոլոր կողմերին կոչ արել պահպանել զինադադարը և խուսափել իրավիճակի սրումից, տեղեկացնում է nato.int-ը: «Կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարը և զերծ մնալ նոր էսկալացիայից: ՆԱՏՕ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղան և խնդիրը լուծեն Մինսկի խմբի հովանու ներքո: Կոնֆլիկտը չունի ռազմական լուծում», ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին. «Կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ եւ համապարփակ լուծում գտնեն համանախագահների հովանու ներքո: Հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի»:
