Նիկոլ Փաշինյանը վերջապես Սերժ Սարգսյա՞նն է, Վլադիմիր Պուտի՞նը, թե՞ Նորսուլթան Նազարբաևը

Կառավարության արտահերթ նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել ԵՊՀ ռեկտորի պաշտոնավարման խնդրին․ «Նախ պետք է ամբողջ կրթական համակարգը ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից՝ մինչև դպրոցական համակարգ։ Եվ մենք պետք է շատ հստակ ասենք սա։ Օրինակ՝ այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն։ Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել։ Թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն։ Թող գնան, իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն։

Չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը և ղեկավարությունը շարունակի Հայաստանում աշխատել։ Չի կարող այդպիսի բան լինել, և հեղափոխությունը սկսվել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով։ Ինչքան էլ բողոքեն, չկա տարբերակ։ Սա քաղաքական որոշում է, այո՛, և այդ քաղաքական որոշումը, մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ, կիրագործվի։ Որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել։ Հույս չունենանք»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

Սա ըստ էության հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի առաջին լուրջ արժեքային վրիպումն է։ Անշուշտ դժվար է դիմանալ փորձությանը, երբ խոսքը մայր բուհի և նրա ռեկտորի մասին է, բայց էլ ինչի՞ համար է հեղափոխությունը, եթե անգամ նրա առաջնորդը չի դիմանալու հեղափոխությունից հրաժարվելու գայթակղությանը։ Երբ նախկինում Սերժ Սարգսյանի ուղղակի հրահանգով էր որոշվում, թե Հայաստանի որ բուհի ռեկտորը ով պետք է լինի, դա խայտառակություն էր։ Այդ երևույթը քայլ առ քայլ բերեց բուհի տոտալ քաղաքականացվածության, բուհերի ղեկավար կազմի տոտալ կուսակցականացման՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։
Երբ Երևանի պետական համալսարանի ռեկտորը հրահանգում է փակել բուհի դռներ, որպեսզի ուսանողները դուրս չգան դասադուլի, նույնպես խայտառակություն է, որովհետև քաղաքական և քաղաքացիական իրավունքի արտահայտման ազատություն և համարձակություն պիտի ունենա։ Ճիշտ նույն ձևով, երբ երկրի վարչապետը հայտարարում է, որ այս կամ այն մարդն այլևս իրավունք չունի լինել համալսարանի ռեկտոր, որովհետև կայացվել է նման քաղաքական որոշում, նույնպիսի խայտառակություն է։ Երկու դեպքում էլ մենք գործ ունենք կրթության համակարգի քաղաքականացվածության և համալսարանի ակադեմիական ազատությունների տոտալ ոտնահարման հետ։ Սրանք նույն երևույթի եկու հակառակ ծայրերն են․ մի դեպքում ասվում է, թե ով կարող է ռեկտոր լինել, մյուս դեպքում հայտարարվում է թե ով չի կարող լինել։

Իսկ ո՞ւր մնաց համալսարանի հոգաբարձուների խորհրդի ազատ ընտրության իրավունքը, ո՞ւր մնաց գիտական և ակադեմիական անկախությունը, ո՞ւր մնաց կրթության ապաքաղաքականացումը։ Չէ՞ որ մենք հեղափոխության էինք դուրս եկել, որ կրթական համակարգն այլևս երբեք կառավարող ուժի քաղաքական ազդեցությունների չենթարկվի, որպեսզի հոգաբարձուների խորհրդի անդամներն այսուհետ ռեկտորի պաշտոնում ընտրեն նրան, ում արժանի են համարում։ Դուք երբևէ լսե՞լ եք կամ կարո՞ղ եք պատկերացնել, որ ԱՄՆ նախագահը հայտարարի, թե ում կարելի է կամ չի կարելի ընտրել Հարվարդի համալսարանի ղեկավար։ Կառավարման կլասիկ համակարգ ունեցող Մեծ Բրիտանիայում ևս թագավորական ընտանիքի անդամները երբեք իրենց թույլ չեն տա հայտարարել, թե ում չի կարելի ընտրել Քեմբրիջի համալսարանի ռեկտոր։

Հետևապես ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել, թե իրեն կարելի է անել այն, ինչ չի կարելի անել ԱՄՆ պրեզիդենտին կամ Անգլիայի թագուհուն։

Նիկոլ Փաշինյանը վերջապես Սերժ Սարգսյա՞նն է, Վլադիմիր Պուտի՞նը, թե՞ Նորսուլթան Նազարբաևը։


Հայկ Դավթյան

դիտվել է 7019 անգամ
Լրահոս
Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am