Փաշինյան-Ալիև՝ Վիեննայում. անխուսափելի է դառնում կիպրոսյան տարբերակի հեռանկարը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի է դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 29-ին կլինեն Վիեննայում, որտեղ նրանց հետ հաջորդաբար հանդիպում կունենա Ավստրիայի նախագահը: Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Վիեննայում դիվանագիտական աղբյուրներին, հայտնել են, որ Ավստրիայի մայրաքաղաքում այդ օրը կլինի նաեւ Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպումը: Այն, որ նրանք տվել էին հանդիպում ունենալու նախնական համաձայնություն, շաբաթներ առաջ տարածաշրջանային այցի արդյունքում հայտարարեցին Մինսկի խմբի համանախագահները:

Իհարկե, այս ընթացքում եղան ուշագրավ իրադարձություններ, մասնավորապես այն, որ Հայաստանի վարչապետը դիմելով Մինսկի խմբի համանախագահներին՝ առաջարկեց հստակեցնել երեք սկզբունքների եւ վեց կետերի, կամ այլ կերպ ասած՝ Մադրիդյան սկզբունքների նշանակությունը, քանի որ դրանց ներկայիս տեսքը եւ մեկնաբանությունը Հայաստանի համար ընդունելի չեն: Մյուս կողմից էլ Երեւանը հստակ հայտարարեց, որ բանակցությունը լիարժեք կլինի միայն Ստեփանակերտի մասնակցությամբ, եւ դա բանակցության ձեւաչափի վերականգնում է, ոչ թե խախտում:

Այդպիսով, այդ ֆոնին ինչ խոսակցություն եւ քննարկում կարող է լինել Վիեննայում: Թեեւ Երեւանը հայտարարել է, որ հենց այդ հարցերն է քննարկելու համանախագահների եւ Ադրբեջանի հետ հնարավոր հանդիպումներում՝ լինի նախագահական, թե նախարարական մակարդակով: Բաքուն, ինչպես հայտնի է, մերժում է Երեւանի մոտեցումները, սակայն նույն կերպ նաեւ առկա է հարցը, թե այդ դեպքում Ադրբեջանն ինչ է բանակցելու: Սրանով հանդերձ՝ ակնառու է, որ այսօրինակ հարցադրումները փոքր-ինչ պարզունակ են իրենց ուղղադրությամբ, որովհետեւ խոսելու թեմաները իսկապես բավականին շատ են, ընդ որում՝ թե՛ միմյանց հետ, թե՛ նաեւ համանախագահ երկրների:

Այս առումով մեզ համար թերեւս հարկ է արձանագրել, որ արցախյան խնդրում գործնականում անխուսափելի է դառնում կիպրոսյան տարբերակի հեռանկարը: Իհարկե, մինչ իրավիճակը կբյուրեղանա այդ աստիճան, կարող են լինել տաք փուլեր՝ սահմանին լարվածության, հրադադարի խախտման տարբեր ինտենսիվության փուլերի տեսքով, սակայն, խոշոր հաշվով, այլընտրանք չկա, եւ դրան է, ի վերջո, գալու Ադրբեջանը՝ գործնականում միակ պետությունը, որը չի ընդունում եւ դիմադրում է այդ հեռանկարին:

Իհարկե, կան այդ դիմադրությունից օգտվող պետություններ էլ, սակայն այդ հանգամանքը նրանց համար, այսպես ասած, երկրորդային շահ է, ոչ ռազմավարական, քանի որ Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունավետ ընթացքի պարագայում փակվելու է նաեւ այդ խաղի հնարավորությունը: Այլ հարց է, թե որքանով է այդ ընթացքը երաշխավորված կամ ինչ դինամիկայով է լինելու, ինչ արագությամբ ու ծավալով:

Խոշոր հաշվով, սա է ուղիղ համեմատական լինելու արցախյան խնդրում կիպրոսյան հեռանկարի արագության համար: Այդ տեսանկյունից, ինչ են խոսելու Վիեննայում մի կողմից պարզ է, մյուս կողմից, իհարկե, անհայտ, սակայն մի բան միարժեք է խոշոր հաշվով, որ Երեւանը պետք է հետեւողական շարունակի սկսածը՝ թե՛ արցախյան հարցում մասնավորապես, թե՛ հեղափոխության հարցում ընդհանրապես»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 400 անգամ
Լրահոս
Սարոյան Արման, քա՞նի անգամ ես Պատարագ մատուցել և Աստծո առաջ վկայել մեր ուղղափառ լինելը, այս հարցով էլ դիմիր դատարան. Ֆարմանյան Փետրվարի 8-ին Թբիլիսիում կանցկացվի հանրահավաք՝ հաջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ հունվարի 24-30-ը Ֆրանսիան կոչ է անում Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին զսպվածություն ցուցաբերել՝ տարածաշրջանում անկայունացումից խուսափելու համար Ինչո՞ւ հայ-ամերիկյան կանոնադրությունը չի դրվում վավերացման, ինչպես սահմանազատման հանձնաժողովինն արվեց. Հակոբ Բադալյան «Ուղղափառ» եզրույթը չի խաթարում Հայ Եկեղեցու դավանական ինքնությունը. Տեր Մաղաքիա ՄԱԳԱՏԷ-ն նախազգուշացրել է միջուկային անվտանգության ռիսկերի մասին՝ Ուկրաինայի էներգահամակարգում խնդիրների պատճառով Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին Չեղարկվել է Թեհրան-Երևան չվերթը TRIPP-ը «ինքնիշխան» նիկոլական Հայաստանի թշվառության ևս մեկ ապացույցն է․ Աշոտյան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փոխարեն Եվրամիությունն այժմ պետք է կենտրոնանա իր վրա Ռուսաստանը փոխել է հռետորաբանությունը. Զելենսկի Ռուսաստանում ձերբակալել են բարձրաստիճան սպայի վրա կրակողին ՆԳՆ-ն ավելի քան 100 մլն դրամի պայմանագրեր է կնքել Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ Մահափորձից ողջ մնացած ռուս գեներալը գիտակցության է եկել WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ թե ճանապարհ է հարթում դեպի խաղաղություն, այլ դեպի խոցելիություն. Արա Այվազյան «Մեր հասարակությունը Ֆրոյդի ստեղծած կոմֆորտ զոնայի մեջ է, նիկոլիզմն աղանդ է»․ Նաիրա Զոհրաբյան «Երբ փոխնախագահ Դի Վենսին խնդրում էինք՝ Վեհափառին այցելի, պատասխանն էր այն, որ ՀՀ կառավարությունը չի ուզում, որ ինքը Վեհափառի հետ հանդիպում ունենա»․ Հարութ Սասունյան Իրանը չի բանակցելու իր հրթիռային ծրագրի շուրջ․ Արաղչի Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mazda»-ն, «Mercedes»-ը և «Ford»-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am