Գործող Սահմանադրությունը լեգիտիմ չէ. Քաղաքական լիգան ներկայացնում է կարևոր կետեր

Գիտակցելով նախորդ կառավարող վարչախմբի կործանարար գործունեությունը հայոց պետականության համար՝ հայ ժողովուրդը մեկ տարի առաջ ընդվզեց՝ բարձրացնելով հասարակական անհնազանդության հսկայածավալ ալիք, որը վերածվեց համաժողովրդական հեղափոխության: Հեղափոխության հաղթանակը հասարակական և պետական մակարդակներում խորքային քաղաքական փոփոխությունների հույս արթնացրեց քաղաքացիների մոտ: Նրանք նոր իշխանություններից ակնկալում էին սկզբունքային փոփոխություններ երկրի կառավարման համակարգում և  նոր սահմանադրական կարգի հաստատում: Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, մերժելով նախորդ տասնամյակներում կուտակված հասարակական-քաղաքական ապականությունը, լայնածավալ և արմատական քաղաքական փոփոխությունների իրականացման անհրաժեշտության և դրանց համար առկա քաղաքական կամքի, քաղաքացիների իրավունքների  ապահովման մասին աներկբա խոստումներ է տվել: Այդ փոփոխությունների շարքում էր նաև նոր Սահմանադրությամբ ամրագրված քաղաքական և պետական կառավարման նոր համակարգի կառուցման անհրաժեշտությունը, քանի որ գործող Սահմանադրությունն ընդունվել և նրանում փոփոխություններ են կատարվել անօրինական ճանապարհով, և այն ծառայում է որպես իշխանությունների վերարտադրության գործիք: Սակայն այսօր, հեղափոխության հաղթանակից գրեթե մեկ տարի անց, ավելի քան տարակուսանք է հարուցում  ս. թ. մարտի 19-ին մամլո ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած այն տեսակետը, ըստ որի՝ նոր Սահմանադրության ընդունման համար համոզիչ փաստարկներ են անհրաժեշտ, իսկ կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չկա:  Դրանով իսկ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հերքում է ինքն իրեն՝ փորձելով դրժել իր խոստումը և խեղաթյուրելով հեղափոխության սկզբունքները: Եվ չնայած այն հանգամանքին, որ գործող Սահմանադրության վերաբերյալ ձևավորված բացասական հասարակական և մասնագիտական կարծիքը հայտնի է, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՆ հարկ է համարում մեկ անգամ ևս արձանագրել գործող Սահմանադրության մերժման մի շարք անհերքելի փաստարկները.     Առաջին:  Գործող Սահմանադրությունը լեգիտիմ չէ: 1995թ. մինչև 2015թ. ընկած ժամանակահատվածում կայացած սահմանադրական բոլոր հանրաքվեների արդյունքները եղել են վիճահարույց՝ արժանանալով միջազգային  դիտորդների և Հայաստանի հանրության կարծր գնահատականներին: Սահմանադրության բոլոր հանրաքվեները եղել են օրվա իշխանությանն անվստահության հայտնելու հասարակական բողոքի ձև: «Ո՛չ» ասելով Սահմանադրությանը և դրա փոփոխություններին՝ ՀՀ քաղաքացիները, ըստ էության, «ոչ» էին ասում իշխանությանը և արատավոր քաղաքական համակարգին, որն  ամրացվում էր հանրաքվեների հետևանքով:     Ըստ այդմ, հարկ է արձանագրել, որ Սահմանադրությունը չի ընդունվել երեկ և մերժվում է նաև այսօր հասարակական լայն զանգվածների կողմից: Այն չի արտահայտում հասարակական ձգտումները, առավել ևս՝ անհարիր է հետհեղափոխական հանրության տրամադրություններին և ձգտումներին:    Երկրորդ: Գործող Սահմանադրությամբ վարչապետն օժտված է իրավասությունների այնպիսի մեծ ծավալով, որը խախտում է իշխանության ճյուղերի հավասարակշռության սկզբունքը: Վարչապետը ձևավորում է կառավարություն, սահմանում կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Անվտանգության խորհուրդը, վերահսկում ուժային կառույցները, պատերազմի ընթացքում ստանձնում է զինված ուժերի գերագույն հրամանատարի դերը և այլն:    Երրորդ: ՀՀ նախագահի սահմանադրական իրավասությունները նեղ են և խիստ ձևական բնույթ են կրում՝ նախագահի ինստիտուտը դարձնելով ավելորդ:  Մանավանդ որ,  վարչապետի և նախագահի որոշ լիազորություններ, ըստ էության, կրկնվում են:     Չորրորդ:  Այս Սահմանադրությամբ իշխանությունների տարանջատման սկզբունքը դադարում է իրապես գործել՝ առաջ բերելով միանձնյա կառավարման վտանգ: Խորհրդարանական կառավարման ներկա մոդելը պարունակում է պետության  ներկայացուցչական մարմնի՝ խորհրդարանի՝ վարչապետին ենթակա կառույցի վերածվելու վտանգ: Խորհրդարանը դադարում է հանդես գալ որպես  ներկայացուցչական հակակշիռ գործադիր իշխանությանը: Կառավարման այս մոդելը  կարող է հանգեցնել փաստացի միակուսակցական համակարգի՝ էապես նվազեցնելով խորհրդարանական մյուս կուսակցությունների դերակատարումը:     Հինգերորդ:  Գործող Սահմանադրությամբ Ազգային ժողովն ընտրվում է հինգ տարի ժամկետով, ինչը ժողովրդավարական պարբերական ընտրությունների անցկացման համար բավականին երկար ժամկետ է:     Վեցերորդ:  Սահմանադրության հիմքի վրա մշակված ընտրական համակարգն ամբողջովին վերափոխման անհրաժեշտություն ունի: Գործող Սահմանադրության պահանջով Ընտրական օրենսգիրքը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Հանգամանք, որն էապես թուլացնում է խորհրդարանական մյուս կուսակցությունների դերակատարումը երկրի կառավարման, որոշումների ընդունման, իշխանությունների վերահկողության վրա: Նոր Ընտրական օրենսգիրքը պետք է բխի նոր Սահմանադրությունից՝ ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան: Ըստ այդմ,  Ընտրական օրենսգիրքը պետք է փոխել նոր Սահմանադրության ընդունումից հետո՝  համապատասխանեցնելով դրա սկզբունքներին:    Յոթերորդ: Գործող Սահմանադրությունը 2018թ. հեղափոխության օրերին Հայաստանը մղել էր սահմանադրական փակուղի, երբ նախկին  խորհրդարանը արձակելու հնարավորություն չկար: Առաջացնելով քաղաքական և սահմանադրական ճգնաժամ՝ գործող Սահմանադրությունը փակում է նաև հետագա ներքաղաքական, ներպետական հնարավոր ճգնաժամերը սահմանադրորեն հաղթահարելու հնարավորությունները:    Ութերորդ:  Հայկական թավշյա հեղափոխության արդյունքում փլուզվել էր նախորդ քաղաքական համակարգը, իսկ նոր համակարգը պետք է կառուցել նոր Սահմանադրությամբ:     Իններորդ: Հեղափոխական նոր քաղաքական իրողությունները նոր իրավահարաբերություններ, նոր մոտեցումներ և ձևակերպումներ են պահանջում: Հեղափոխությունը պատմական քաղաքական արդյունքներ չի ամրագրում, եթե դրան չի հաջորդում նոր Սահմանադրության ընդունումը: Սահմանադրությունը լիարժեքորեն պետք է ամրագրի հասարակական հարաբերությունների այն իրավիճակը, որ 2018թ. քաղաքական փոփոխություններից հետո ձևավորվել է Հայաստանում: Հիմք ընդունելով վերոնշյալ դրույթները, ինչպես նաև հաշվի առնելով  հասարակության օտարացումը հիմնական օրենքից՝  ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՆ պնդում է, որ գործող Սահմանադրության թերություններն այն աստիճանի աշխարհայացքային են, որ պարզ շտկումներն անօգուտ են, ուստիև անհրաժեշտ է անհապաղ մշակել և համաժողովրդական հանրաքվեով ընդունել նոր Սահմանադրություն: Այդ նպատակին հետամուտ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԳԱՆ նախաձեռնում է իրականացնել  հետևյալ քայլերը.

  • կազմավորել մասնագետներից և քաղաքական գործիչներից կազմված խումբ, որը կմշակի և հանրությանը կներկայացնի Հայաստանի նոր Սահմանադրության հիմնադրույթները,
  • ակտիվ և հետևողական գործունեություն ծավալել նոր Սահմանադրության ընդունման հարցը Հայաստանի քաղաքական օրակարգի մեջ ներառելու ուղղությամբ,
  • քաղաքական համագործակցության միջոցով հրավիրել խորհրդարանական լսումներ Սահմանադրության հարցի շուրջ:
  Մենք համոզված ենք.  
  • Նոր Հայաստանը պետք ունենա նոր Սահմանադրություն:
  • Նոր Հայաստանի Սահմանադրությունը պետք վայելի հասարակության լայն խավերի հարգանքն ու ակնածանքը:
  • Նոր Հայաստանի հիմնական օրենքը պետք է ունենա անառարկելի և բարձր լեգիտիմություն:
      Նոր Հայաստանին՝  նոր Սահմանադրություն. սա է մեր ժամանակի քաղաքական հրամայականը և պատմական անհրաժեշտությունը:

դիտվել է 166 անգամ
Լրահոս
Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Ինքնիշխան գժանոցի՝ օրվա լրահոսից Թուրքիան հերքել է փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների մասին լուրերը Ես պնդում եմ՝ հակագազով են եղել զինվորները, դրա համար էլ մեքենան չեն տեսել. վրաերթից մահացած զինվորի մայր. news.am Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավոր Ռոբերտ Քոչարյանի որդու և ևս 4 անձանց կալանավորման միջնորդություններ են ներկայացվել դատարան Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ հետապնդումների նոր փուլը գուժում է հերթական զիջումները․ Դանիելյան Տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում է Հայաստանի նոր կախվածությունը. Վահե Դավթյան ՊՆ-ն կրկին հերքում է Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից Մի խումբ դատավարագետների նախաձեռնությամբ կազմվել և Վեհափառին ու Դատավորին է ներկայացվել Amicus Curiae եզրակացություն Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել կայանված ավտոմեքենայում․ կա վիրավոր Վանա լճում լողացող երեխաների մազերը դեղնում են Ասեք ՔՊ-ի նմանների տիրապետության տակ են ապրել, բա ո՞նց չազատագրվեն ուրիշների հետ դաշնակցելով, բա կարո՞ղ ա ստրուկ լռվեն․ Հովհաննես Իշխանյան Ուկրաինան Արևմուտքից Patriot ՀՕՊ համակարգերի համար փոքր քանակությամբ hրթիռներ է ստացել. Զելենսկի Հորմուզի նեղուցի միջազգային ջրերից բոլոր ակшնները հեռացվել կամ պшյթեցվել են. Իրանին տեղեկացվել է, որ նոր ակшններ տեղադրող ցանկացած նավ կnչնչացվի. Թրամփ Ուրիշ ի՞նչ պետք է անեն Հայաստանում արտաքին շահ սպասարկող դրածոները, որ մեր ընդդիմությունն ու էլիտաները հասկանան՝ գործ ունենք պետությունը կազմաքանդող թշնամnւ հետ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Քաղաքական հաշվեհարդարը թևակոխեց նոր փուլ. ստիպված են լինելու պատասխան տալ. Նարեկ Մանթաշյան Քոչարյանների դեմ բռնաճնշումները Տիգրանաշենը և Հայաստանի անկախությունը հանձնելու կանաչ գորգն է. Հովհաննես Իշխանյան Կաթողիկոսի հրաժարականի հարցը չի կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից. ՀԲԸՄ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ Armlur Ռուսաստանը ցնցումներ չի սպասում Հայաստանի հետ առևտրի ծավալների կրճատումից. ՌԴ ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am