Հանցագործության մասին հաղորդում

Հարգելի՛ պարոն Վանեցյան, 2016 թվականի մարտի 17-ին, ՀՀ Կառավարության N10 որոշման համաձայն հաստատվել է պատվաստումների ազգային օրացույցը։ Որոշման հավելված 3-ի համաձայն Մարդու պապիլոմավիրուսի (այսուհետ` ՄՊՎ) դեմ պատվաստանյութի ներարկումը կատարվելու է միայն 13 տարեկան աղջիկներին։ Հայտարարվել է, որ ՀՀ տարածքում կիրառվելու է «Գարդասիլ-4» (քառավալենտ Գարդասիլ կամ Գարդասիլ) պատվաստանյութը։ http://www.irtek.am/views/act.aspx?aid=85170 https://www.panorama.am/am/news/2017/11/09/%D5%BA%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A1%D5%BD%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82-%D5%BA%D5%A1%D5%BA%D5%AB%D5%AC%D5%B8%D5%B4%D5%A1%D5%BE%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BE%D5%A1%D6%80%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%A4%D5%A5%D5%B4/1862869 2019 թվականի հունվարի 28-ին Ազատություն հեռուստաընկերության կիրակնօրյա հաղորդման ընթացքում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ «… մեր նման երկրները պետք է ներդրում ունենան և մասնակցեն կլինիկական փորձարկումների փուլին…» https://www.youtube.com/watch?v=vwaFQxUoUOw&t=1332s - Տե՛ս 20-րդ րոպեից 2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից ստորագրվել է «Մարդու Պապիլոմավիրուսային Վարակի Դեմ Պատվաստումային Գործընթացի Բարելավման և Պատվաստումային Տարիքի Ընդլայնման Մասին» 194-Ա հրամանը, ըստ որի ընդլայնվել են «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման տարիքային սահմանները (ըստ ստորև ներկայացվող տեսանյութի)։ https://www.youtube.com/watch?v=GhKawtnkh1M&feature=share Վերոնշյալ տեսանյութի հավաստիությունը փաստում է 12.03.2019-ին «Բուժ Ինֆո» հաղորդման շրջանակներում կատարված հայտարարությունն այն մասին, որ ՄՊՎ դեմ պատվաստման կարող են դիմել «14 - 45 տարեկան բոլորը»։ https://www.shanttv.com/programs/buj-info/videogallery/programs/program223.html (Տե՛ս 23-րդ րոպեից) Թեև հրապարակումներից հայտնի է դարձել, որ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից 2019 թվականի հունվարի 29-ին տրվել է 194-Ա հրամանը, այնուամենայնիվ տեսանյութի հրապարակման օրվա դրությամբ այդ հրամանը բացակայել է ՀՀ ԱՆ պաշտոնական կայք-էջից։ http://moh.am/#1/900002 Միաժամանակ, ըստ «Գարդասիլ-4» պատվաստանյութի պաշտոնական ընդհանուր բնութագրի այն ցուցված է 9-26 տարեկան անձանց (էջ 1) և ցուցված չէ 27 տարեկանից բարձր անձանց (էջ 11): https://www.fda.gov/downloads/biologicsbloodvaccines/vaccines/approvedproducts/ucm111263.pdf Պարենի և դեղերի գործակալության (FDA) պաշտոնական կայքում 02.05.2018-ին հրապարակվել է վերջին թարմացումը «Գարդասիլ-4»-ի տարիքային ցուցումների վերաբերյալ, որը ներառում է 9-26 տարեկան հասակը։ https://www.fda.gov/BiologicsBloodVaccines/Vaccines/ApprovedProducts/ucm094042.htm «Գարդասիլ» պատվաստանյութի մասին համացանցում ակտիվ գովազդում են մի շարք անհատներ, իսկ «Գարդասիլի» գովազդը ՀՀ-ում արգելված է։ https://www.facebook.com/lilit.melikkaramyan «Գովազդի մասին» ՀՀ օրենք - Հոդված 15, 7-րդ կետի 71, 72 ենթակետեր https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75427 «Դեղերի մասին» ՀՀ օրենք - Հոդված 28, 2-րդ, 4-րդ, 8-րդ կետեր https://www.arlis.am/documentview.aspx?docID=106446 Կան քաղաքացիներ, ովքեր գովազի հետ համատեղ «Գարդասիլը» ներկայացնում են որպես հակաքաղցկեղային և կյանք փրկող պատվաստանյութ։ Միաժամանակ իրենց ֆեյսբուքյան էջում տարածում են տագնապ առաջացնող տեղեկատվություն ՄՊՎ «վնասակար ազդեցությունների» մասին։ https://www.facebook.com/Ashwagandhaa Մինչդեռ «Գարդասիլ-4» պատվաստանյութի պաշտոնական ընդհանուր նկարագրի մեջ նշված է, որ «Գարդասիլ-4»-ը նախատեսված չէ քաղցկեղի բուժման համար։ https://www.fda.gov/downloads/biologicsbloodvaccines/vaccines/approvedproducts/ucm111263.pdf (էջ 2) 2019 թվականի մարտի 19-ին ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում հրապարակվել է «Ընդլայնվել է ՄՊՎ-ի դեմ պատվաստումների տարիքային շեմը» վերնագրով հոդված, որտեղ խոսվում է տարիքային շեմի ընդլայնման մասին` առանց նշելու, որ դա վերաբերվում է միայն «Գարդասիլ-9»-ին, այլ ոչ «Գարդասիլ-4»-ին։ Այսպիսով, բնակչությանը տրամադրվում է ապատեղեկատվություն։ https://ncdc.am/?p=4534 2017 թվականին ԳԱՎԻ հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվեր է տրվել «Գարդասիլ-4»-ի 32.400 դեղաչափ, որից ծախսվել է շուրջ 2.000 դեղաչափ։ Մնացած շուրջ 30.000 դեղաչափ Գարդասիլի պահպանման ժամկետը մինչև 2019 թվականի հոկտեմբերի 12-ն է (Տե՛ս փաստաթուղթ N1): 20.06.2018-ին Մարինա Խաչատրյանի հարցմանն ի պատասխան ՀՀ Առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ 2019 թվականին ձեռք է բերվելու «Գարդասիլ-4»-ի նոր խմբաքանակ, որի յուրաքանչյուր սրվակի համար պետական միջոցներից վճարվելու է 4,5 ԱՄՆ դոլար (Գարդասիլ-4-ի շուկայական գինը մոտ 100 ԱՄՆ դոլար է) (Տե՛ս փաստաթուղթ N2)։ 2003 թվականի օգոստոսի 8-ի ՀՀ Կառավարության «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» N 1000-Ն որոշման 3.4. կետի առաջին ենթակետում նշվում է. վերարտադրողական օրգանների (կրծքագեղձ, արգանդի վզիկ) քաղցկեղային հիվանդությունների կրճատում` նվազագույնը 30%-ով (մինչև 2015 թ.)։ https://www.arlis.am/documentview.aspx?docID=11217 ՀՀ ԱՆ «Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերում, վարում և քաղցկեղի կանխարգելում» 2014 թվականի բուժաշխատողների համար ազգային ուղեցույցի նախաբանում նշվում է, որ լայնածավալ սքրինինգային հետազոտությունների իրականացումը հնարավորություն կընձեռի կանխարգելել քաղցկեղը։ Իսկ էջ 10-ում նշվում է, որ առկա բազմաթիվ սքրինինգային թեսթերի միջոցով հնարավոր է կանխարգելել արգանդի պարանոցի քաղցկեղը։ https://www.healthpiu.am/reports/uxecuycer/Argandi_paranotsi_nakhakaghtskegh.pdf Մինչդեռ 2005 թ-ից ՀՀ-ում ներդրված և տարբեր աղբյուրներից ֆինանսավորվող արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային ծրագրերը պատշաճ չկատարելու արդյունքում ավելացել է արգանդի պարանոցի քաղցկեղով հիվանդ կանանց թիվը ։ http://armvaccine.am/uploads/dzernark-1.pdf (էջ 9) ՀՀ ԱՆ կողմից 2017 թ-ին հրապարակվել է «Մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների ազգային ուղեցույց»։ Այստեղ նշված փաստերից ցանկանում ենք առանձնացնել հետևյալ դրույթները. ոչ բոլոր մարդիկ են վարակվում ՄՊՎ-ով, արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման պատճառները բազմաթիվ են և ՄՊՎ-ն դրանցից մեկն է։ Վարակվածների 70-90 %-ը ինքնաբուժվում է (էջ 11): ՄՊՎ վարակի ձեռքբերման և ինվազիվ քաղցկեղի առաջացման միջև ժամանակահատվածը սովորաբար 20 տարի է կամ ավելի երկար (էջ 12): Մինչդեռ «Գարդասիլ-4» պատվաստանյութը շուկայում առկա է 2006 թ-ից։ http://armvaccine.am/uploads/dzernark-1.pdf Հաշվի առնելով վերոգրյալը, հանգում ենք հետևյալ եզրակացություններին ՀՀ Առողջապահության նախարարը 2019թ-ի հունվարի 29-ին ստորագրել է 194-Ա հրամանը (ըստ ներկայացված տեսանյութի), որը չի հրապարակվել ԱՆ պաշտոնական կայքում և, հետևաբար, պահվել է հանրությունից գաղտնի։ ՀՀ Առողջապահության նախարարի վերոնշյալ հրամանով ավելացվել են «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման տարիքային սահմանները (14-45 տարեկան), ինչը նախատեսված չէ «Գարդասիլ-4»-ի ընդհանուր նկարագրով (9-26 տարեկան) ու Պարենի և դեղերի գործակալության (FDA) հրապարակումներով։ Տարբեր քաղաքացիների և կազմակերպությունների կողմից հրապարակվում են ապատեղեկատվություն, տագնապ առաջացնող տեղեկատվություն և «Գարդասիլ» պատվաստանյութի գովազդ։ Թեև 2017 թվականին ԳԱՎԻ հիմնադրամի կողմից ՀՀ-ին տրամադրված «Գարդասիլ-4» պատվաստանյութի ողջ խմբաքանակը չի իրացվել և այն ունի պահպանման ժամկետ մինչև 2019 թվականի հոկտեմբերի 12-ը, այնուամենայնիվ, պետական միջոցներով ձեռք է բերվում «Գարդասիլ-4» պատվաստանյութի նոր խմբաքանակ։ 2003 թվականի օգոստոսի 8-ի ՀՀ Կառավարության «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» N 1000-Ն որոշման 3.4. կետի առաջին ենթակետի համաձայն վերարտադրողական օրգանների (կրծքագեղձ, արգանդի վզիկ) քաղցկեղային հիվանդությունները մինչև 2015 թ-ը պետք է կրճատվեին նվազագույնը 30%-ով։ Սակայն ըստ ՀՀ ԱՆ կողմից հրապարակված տվյալների արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերը ոչ միայն չեն կրճատվել, այլ ավելացել են։ Հետևաբար, վերոհիշյալ ՀՀ Կառավարության կողմից հաստատված ռազմավարության պահանջը չի կատարվել, իսկ ռազմավարության իրականացման համար հատկացված միջոցները ծախսվել են ոչ նպատակային։ Ելնելով վերոգրյալից պահանջում ենք կատարված և կատարվող հանցագործությունների համար անհապաղ հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել բոլոր այն անձանց, ովքեր մեղավոր են այս ապօրինությունների համար։ Մարինա Խաչատրյան Հայկ Այվազյան  

դիտվել է 256 անգամ
Լրահոս
Մի քանի անգամ ասել են, որ թոշակ են բարձրացնում, բայց այդ թվերն ավելի ցածր էին, քան ինֆլյացիան. Քոչարյան Հակոբյանները դատախազություն են քսի տալիս, Հրաչյա Հակոբյանն է միացել «հերյուրանքի դեմ արշավին» Միքայել, Բագրատ եւ Արշակ Սրբազանները նույն խցում են 34-ամյա վարորդը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավոր կա Սբ Յոթվերքը զորավոր է. չի՛ ներելու տիրադավներին․ Կալանավորված Սրբազանների հայտարարությունը Մեքենաներ են ճակատ ճակատի բախվել, վիրավոր կա Ալիևը ուզում է վերացնել Հայաստանը, Փաշինյանից պատասխան չկա․ Թաթոյանը առաջարկ է արել Բաքվին Թրամփի փեսան կգրի Ուկրաինայի հարցով կարգավորման հնարավոր պլանի ձևակերպումները․ Ուշակով Կալանավորված Սրբազան հայրերը վստահ են՝ Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը դատապարտված է ձախողման ԱՄՆ-ն կարող է Թուրքիային վաճառել F-35 կործանիչներ. Անկարայում ԱՄՆ դեսպան «Իրական Հայաստան» կոչվող բազմասերիանոց տրագիկոմեդիան շարունակում է իր հաղթարշավը․ Դեմոյան Արշակ Սրբազանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Հունաստանն Էգեյան ծովում Թուրքիային զսպելու համար նոր քայլերի կդիմի Գյումրեցի ուսուցիչներին հրահանգել են, որ անպայման մասնակցեն Փաշինյանի «պատարագին» Իշխանությունն անխուսափելի ավելացնում է հանրային ատելության աստիճանը․ Քրիստինե Վարդանյան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի դեմ դատական ֆարսը Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են վաղն օդանավակայանում դիմավորել Կաթողիկոսին Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Աղբը այրած «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի պատասխանատուն կտուգանվի 200 հազար դրամով ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից Որեւէ մի հոգեւորական Շիրակի թեմում չի համոզվել զեղչել Վեհափառի անունը. Տեր Հուսիկ Քննչական, հլը ուղեղիդ զոռ տուր, կարա՞ս էս թեմայով էլ մի բան կարես Արշակ Սրբազանի վրա, մեկ ա նիկոլը քո ուժերին հավատում ա. Արամ Գևորգյան ՍԿԱՆԴԱԼ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. օպերբաժնի պետը խմբակային մարդ է ծեծել Աղոթք կբարձրացվի առ Աստված՝ կալանավորված հոգևոր հայրերի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am