Անձի երկվության այս դիլեման, ցավոք, երկարաձգվում է. Արտակ Զաքարյանը՝ Փաշինյանի մասին

Յուրաքանչյուրիս կյանքում լինում են իրավիճակներ, երբ մեր ներսում միաժամանակ ի հայտ են գալիս երկու ԵՍ եւ պայքարում միմյանց դեմ. որքան բարդ է իրավիճակը, որպես կանոն դաժան է լինում նաեւ պայքարը, հետեւաբար նաեւ դժվարանում է ճշմարիտ որոշումներ կայացնելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մեր երկրի թիվ մեկ պաշտոնյայի ելույթներից, գործողություններից ակնհայտորեն երեւում է, որ դեռեւս շարունակվում է անողոք պայքարը երկու կերպարների՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, լրագրող Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Առայժմ ոչ ոքի է, եւ դատելով վերջին երկրարաշունչ ու ոչինչ չասող ասուլիսից, պարզ չէ, թե ում հաղթանակի շանսերն են ավելի մեծ՝ պատգամավորի թե՞ վարչապետի: Եթե արդյունքում վարչապետ Փաշինյանի նկատմամբ հաղթանակ տանի պատգամավոր Փաշինյանը՝ ապա մեղմ ասած լավ չեն լինելու գործող կառավարության ու իշխող «Իմ քայլը» դաշինքի գործերը: Եթե ի վերջո վարչապետ Փաշինյանը կարողանա հաղթել պատգամավոր Փաշինյանին՝ ապա դրանից հնարավոր է, որ շահի նաեւ երկիրը: Սարսափելին այն է, երբ պայքարն ավարտվի ոչ ոքի: Դա հղի է պետության առջեւ նոր մարտահրավերներով ու սպառնալիքներով՝ առանց իրական լուծումների: Արդյունքում տնտեսությունը կհայտնվի փոսում, սոցիալական խնդիրները՝ օդում կախված, Արցախյան հարցը՝ սրի ծայրին, ներքին ու արտաքին անվտանգությունը՝ Աստծո հույսին: Իսկ ժողովրդավարության, կամ հասարակության բարոյահոգեբանական վիճակի մասին խոսելն արդեն ավելորդ են: Փաշինյանը կարողացել է աղավաղել հասարակության բարոյահոգեբանական վիճակն այնքան, որ այն արդեն սկսել է իր դեմ աշխատել: Ընդդիմադիր Փաշինյանին ձեռնտու էր հասարակության մի հատվածին մյուսի դեմ լարելը, թշնամանք ու ատելություն սերմանելը: Իսկ վարչապետ Փաշինյանին հակառակը՝ կոնսոլիդացիա է անհրաժեշտ: Հիմա նա լավ հասկանում է, որ եթե ամբողջովին դրսեւորի իրեն որպես վարչապետ Փաշինյան, ապա շատ հարցերում տարբերվելու եւ հակասելու է պատգամավոր Փաշինյանին: Նման իրավիճակներում արդեն հայտնվել է, օրինակ՝ ԵՏՄ անդամության հարցում, կուտակային կենսաթոշակների հարցում, արագաչափերի հարցում, արտաքին քաղաքականության մեջ, վերջերս նաեւ Արցախյան հարցում, արտաքին վարկեր վերցնելու հարցերում եւ այդպես շարունակ: Անձի երկվության այս դիլեման ցավոք երկարաձգվում, ու նոր սպառնալիքներ է ծնում: Այդ պրոբլեմները առայժմ հնարավոր է լինում ծխածածկույթով անտեսանելի դարձնել, մարդկանց մոտ հույսեր ու ակնկալիքներ ձեւավորել, բայց դա երկար ձգել չի լինի: Մարդիկ մտածել գիտեն, վերլուծել գիտեն ու շատ լավ հասկանում են, թե ինչի համար են մեկ տարի առաջ դուրս եկել փողոց: Մեկ տարին շուտով կլրանա, իսկ միջին վիճակագրական քաղաքացու կյանքում դեռ ոչ մի ՝դրական փոփոխություն չի եղել: Գործող վարչապետ եւ նախկին պատգամավոր Փաշինյանների միջեւ պայքարը որքան շուտ ավարտվի, այնքան պարզ կլինի, թե իրականում ի՞նչ ակնկալել իշխանություններից: Իսկ առայժմ միայն պրոբլեմներ ենք կուտակում: Ես հույս ունեմ, որ մի օր Նիկոլը կհայտարարի, որ պատգամավոր Փաշինյանը սխալ էր, վարչապետ Փաշինյանը՝ հույս ունենանք կլինի ճիշտ: Իսկ եթե պատգամավոր Փաշինյանը այնուամենայնիվ սխալ էր, ապա կհետեւի, որ նախկին իշխանություններին մեղադրելու շատ քիչ բան է մնում՝ գուցե միայն հակակոռուպցիոն հարցերում»:

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am