Աննա Հակոբյանը թաքցրել է ճշմարտությունը

Շաբաթներ առաջ Politik.am-ը հրապարակել էր մի հետաքննություն, որով բացահայտել էր վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Շվեյցարիա, որի մասին հայտարարաված չի եղել, ավելին՝ Աննա Հակոբյանը չի եղել պաշտոնական պատվիրակության կազմում։ Մեր հրապարակումից միայն օրեր անց Աննա Հակոբյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով, որի ժամանակ հայտարարեց․«Իրականությունը հետևյալն է՝ եղել եմ Դավոսում, ունեցել եմ պաշտոնական հրավեր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից՝ ուղեկցել իմ ամուսնուն ֆորումի շրջանակներում, բայց ինչ-ինչ անձնական պատճառներից ելնելով չկարողացա մասնակցել: Ինչպես տեսել եք լրատվությունից և վիդեոներից՝ ես ֆորումում չեմ հայտնվել: Դրանից ելնելով՝ ինձ թվում էր, քանի որ կար պաշտոնական հրավեր և ես այնտեղ էի ու չգնացի, կոռեկտ չի լինի ասել, որ գնացել եմ ֆորումին ու չեմ մասնակցել»։ Իրականում Աննա Հակոբյանը այդ ասուլիսի ժամանակ կրկին մանիպուլյացիայի փորձ է արել։ Նա, իհարկե, մեկնել է Շվեյցարիա, բայց ոչ Դավոսի տնտեսական ֆորումի կազմակերպիչների կողմից հրավերով։ Այս մասին կարելի է  իմանալ շատ պարզ եղանակով։ Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքը հնարավորություն է տալիս ճշտել, թե որ երկրից քանի հրավիրված է եղել, նրանցից քանիսն են կին և քանիսը՝ տղամարդ (հղումը այստեղ)։ Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Հայաստանից հրավիրված է եղել մեկ անձ, և այդ անձը արական սեռի է եղել։ Այս դեպքում խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է։ Աննա Հակոբյանը պաշտոնապես հրավիրված չի եղել Շվեյցարիա, և այդ մասին իր հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Շվեյցարիա այցից հետո տեղի ունեցած մեկ այլ այց ավելորդ անգամ եկավ ապացուցելու Աննա Հակոբյանի այցերի իրական մոտիվացիան։ Ինչպես հայտնի է, Բրյուսել կատարած այցի ժամանակ Աննա Հակոբյանն ու իր դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ուղեկցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, չնայած այն հանգամանքին, որ չեն եղել պաշտոնական պատվիրակության կազմում։ Այս այցի մասով Աննա Հակոբյանը հայտարարել էր․«Մեկնել եմ, որովհետև նման այցերը, երբ ես պատվիրակության կազմում չեմ, բայց կարող եմ ուղեկցել իմ ամուսնուն, միակ հնարավորությունն են, որպեսզի մենք շփվենք միմյանց հետ։ Ինչո՞ւ է դա միակ հնարավորությունը, որովհետև ամուսինս աշխատանքի է գնում, տանից դուրս է գալիս ամեն օր առավոտյան 7։30, վերադառնում է  լավագույն դեպքում 9։30-10։30 կամ ավելի ուշ։ Եթե նույնիսկ 9։30 է վերադառնում, փակվում է աշխատասենյակում ու շարունակում է աշխատել։ Ստացվում է՝ ուղղակի մենք շաբաթներով չենք շփվում, և դա փաստ է»։ Ստացվում է, որ Շվեյցարաի գնալիս ևս նա պաշտոնական հրավեր չի ունեցել, և միակ մոտիվացիան ամուսնու հետ ժամանակ անցկացնելն է եղել։ Միայն թե Աննա Հակոբյանը այդ անգամ այնքան քաջություն չի ունեցել, որպեսզի ասուլիսի ժամանակ խոսի իրական մոտիվացիայի մասին։ Հ․Գ․ Մեզ համար սա Աննա Հակոբյանի՝ Շվեյցարիա կատարած այցի մասին վերջին հրապարակումն էր։ Մեր նպատակն էր ցույց տալ ֆեյք նյուզի դեմ «պայքարող» իշխանականններին, որ հենց  իրենք ենք ֆեյք նյուզի հիմնական աղբյուրը, ու չպետք է փորձել իրենց «մեղքերի» համար սահմանափակել լրատվամիջոցների աշխատանքը։

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am