1996-ի հանցագործությունը անմայման բացվելու է՝ անկախ Փաշինյանի ցանկությունից

2008-ի մարտի 1-ի գործի նման ընթացքը, այնուհետ Շիրխանյանի արդեն հայտնի դարձած նամակի պատմությունը անխուսափելի են դարձնելու 1996-ի հանցագործության բացահայտման խնդիրը:

Քանզի 1995-ը և հատկապես 1996-ը հիմք դարձան հետագա զարգացումների համար:  Եթե չլիներ 1996-ի պետական հեղաշրջման փաստը, չէր լինի նաև 1998-ի իշխանափոխությունը:  Ընտրությունների պարբերաբար կեղծման ավանդույթը չէր հիմնավորվի Հայաստանում:

Եվ ուրեմն այս ավանդույթի  արմատախիլ լինելու համար պետք է ամբողջովին բացահայտվեն 1996-ի պետական հեղաշրջման բոլոր դրվագները: Ով է հրաման տվել բանակին՝ ընտրական գործընթացներին միջամտելու համար, ովքեր են կեղծել ընտրությունները, և ում հրամանով բանտեր գցվեցին 200-ից ավել գործիչներ, որոնց մեծ մասին բանտերում տանջում էին ամենաանմարդկային ձևով:

Այս ամենը արձանագրված է միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից:

Փաստացի 95-ին և 96-ին հիմնադրվեց Հայաստանում ընտրություններ կեղծելու ավանդույթը, և դրա համար մինչ այսօր ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

Ինչու՞ այդ ժամանակ իշխանությունները գնացին ընտրություների կեղծման, պատասխանն ակնհայտ է, քանի որ նրանք պետք է պատասխան տային խորհրդային տնտեսության փլուզման և կազմակերպված թալանի համար: Թալան, որի ընթացքում Հայաստանի տնտեսությունը կրճատվեց ավելի քան 10 անգամ: Ճիշտ է, դրա համար կային նաև օբյեկտիվ պատճառներ՝ԽՍՀՄ-ի փլուզում, պատերազմ, սակայն օբյեկտիվ պատճառների հետ մեկտեղ կային նաև բացառապես սուբյեկտիվ գործոններ, որոնք  ամբողջացրերին  Խորհրդային Հայաստանի տնտեսության համընդհանուր թալանը՝ երկիրն ու բնակչությանը հասցնելով աղքատության ծայեզրին: Դրա համար, այդ  թալանը կոծկելու համար, սկզբում սպանվեց խորհրդային Հայաստանի ԱԱԾ-ի նախկին ղեկավար Մարիուս Յուզբաշյանը, իսկ հետո, լկտիաբար, օրը ցերեկով,  գնդակահարվեց հանրապետության երկաթգծի ղեկավար Համբարձում Ղանդիլյանը: Իսկ Աշտարակի գործկոմի նախագահի և նրա ընտանիքի անդամների սպանությունը ու մնացած չբացահայտված սպանությունները նույնպես այդ շարքից էին: Դա այն ժամանակվա իշխանությունների նախազգուշացումն էր Կարեն Դեմիրճյանին ու նրա շրջապատին, որ չփորձեն՝ կարոտախտը օգտագործելով իշխանության վերադարձի հայտ ներկայացնել: Իսկ որ այն ժամանակվա համար այդպիսի վտանգ կար, ակներև է: Հիշենք, որ այդ նույն ժամանակահատվածում Ադրբեջանում իշխանության վերադարձավ  Հեյդար Ալիևը, իսկ Վրաստանում՝ Էդվարդ Շևարդնաձեն:

Այդ սպանությունները հենց  այդ հստակ քաղաքական նպատակն էին հետապնդում, այն է՝ վախեցնել Կարեն Դեմիրճյանին ու նրա շրջապատին:

Ցավոք, այս բոլոր հանցագործությունները ժամանակին չբացահայտվեցին, դրա համար էլ 95-ին և 96-ին Տեր-Պետրոսյանի իշխանությունը չէր կարող մաքուր ընտրություններով զիջել այն ժամանակվա ընդդիմությանը: Դրա համար էլ ընդդիմությունը 100 տոկոս քվե ստանալու դեպքում էլ իշխանություն չէր ստանա:

Այն ժամանակվա ընդդիմության լիդեր Վազգեն Մանուկյանը  1996-ի կեղծված ընտրությունների ընդվզման ընթացքում վերջին պահին նահանջեց, չարտասանեց Չարենցի բանաստեղծությունը, հակառակ դեպքում Երևանում արյան ծով էր առաջանալու: Դրա մասին ակնարկում էին այն ժամանակվա իշխանությունները:

Այս ամենը շատ լավ գիտի ողջ հայ ժողովուրդը, սակայն, ցավոք, 98-ից հետո այնարժանի քաղաքական գնահատականի չարժանացվեց:

Դրա համար էլ չարիքը չպատժվեց: Իսկ դրա արդյունքում հանրությունը սխալ ազդակներ ստացավ, հետագայում հանցագործները սկսվեցին «մաքրվել» և խոշոր մասշտաբի ընտրակեղծարարները դեմոկրատի դիմակով հայտ ներկայացրին կրկին իշխանության վերադառնալու համար: Նրանց  գլխավոր հաշվարկն այն էր, որ հանրապետության երիտասարդ սերունդը «չի հիշի» 96-ի այլանդակությունները:

Եվ այն, ինչ որ եղավ 2008-ին, մասամբ դրա ապացույցն էր:

Սակայն երկիրը մշտապես հայտնվելու է պատմական թակարդներում այն դեպքում, երբ օրվա իշխանությունը մոռացության է տալիս դա: 98-ից հետո եկած իշխանավորները հենց այդպես էլ վարվեցին և դրա համար էլ,  այսօր նախկին թալանչիներն ու ընտրակեղծարարները իրենցից հաշիվներ են պահանջում:

Սա արդյունք է նրան, որ 98-ից հետո եկած իշխանավորները չէին հասկանում, որ եթե դու չտաս հանցագործների քաղաքական գնահատականը, ապա վաղը այդ հանցագործները քո գնահատականը կտան: Եվ ոչ ոք հաշվի չի առնի, թե ով է երկրի տնտեսությունը թալանել, իսկ ով՝ երկնիշ տնտեսական աճ ապահովել:

Այնպես որ, այն ինչ կատարվում է այսօր, արդար չէ, սակայն քաղաքական տեսանկյունից օրինաչափ է:

Սակայն, բուն երկրի շահերի տեսանկյունից, խիստ վտանգավոր է, երբ թալանչիներն ու ընտրակեղծարարներն են ուզում օրինաչափություն հաստատել: Սա վատ ազդակ կլինի հանրության համար, և դրա համար պետք է ամեն ինչ անել, որ երկրում հաստատվի իրական արդար և օրինաչափելի համակարգ, որպեսզի ավազակը զգա, որ վաղ թե ուշ պատասխան է տալու իր արաքի համար:

Մյուս կողմից այս գործընթացը չպետք է բերի հանրության էլ ավելի պառակտման: Սակայն այս վերջինը մեծապես կախված է Փաշինյանի իշխանությունից: Իսկ այդ իշխանությունը գործում է օրվա շահերով, օրվա կուրսով և օրվա թելադրանքով, որի արդյունքում հանրության պառակտումը դառնում է գրեթե անխուսափելի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Սա է իրականությունը:

 zham.am

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am