«Նրանք անուրանալի կերպով նախանձում են մեզ». Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սոցիոլոգների և ազգագրագետների համար գործ է բացվել, հասեք ... Հետազոտման չափազանց լուրջ օբյեկտ են դառում այն սփյուռքահայերը, որոնք ոչ մի փութ ոսկով կամ ոչ մի երազանքի գնով չեն վերադառնալու Հայաստան ապրելու և ծպտուն հանած չկան իրենց բնակության երկրի իշխանությունների հասցեին, ու քֆրտում են իրենց համար այս օտարացած երկիրը, դրա համատեքստում իշխանություններին, կամ իշխանություններին ու դրա համատեքստում երկիրը: Երբեմն մտածում եմ, թե հենց իրենց դժգոհությունների պատճառները վերանան՝ կվերադառնան: Բայց սխալվում եմ, չեն վերադառնալու, իրականում նրանք անուրանալի կերպով նախանձում են մեզ ու փոխվող Հայաստանը, երևի ենթագիտակցական մակարդակում ափսոսում են, որ արտագաղթել են չպայքարած, կամ քիչ պայքարած, հուսահատ ու հմի մեկ էլ, պարզվել է, որ պետության զավթումը հաղթահարելի էր, հատուցումն ու առաջընթացը հնարավոր, ... , և սա նման է անձնական և ճակատագրական պարտությունն արդարացնելու մխիթարության, չարացած են ու նախանձ գուցե. իրենք չեն մասնակցել հեղափոխությանը, առանց իրենց է եղել ինչ եղել է: Սովետի ժամանակ էլ կար նման երևույթ, հարցը քաղաքական վտարանդիության բերումով կոմունիստական ամբողջատիրությունից դժգոհության մասին չէ: Խոսքը ինձ հայտնի այսօրինակ դեպքերի մասին է, երբ ասում էին. «Հոս խնձորը շաաատ համեղ է, չէ բա Հայաստանինը ...»: Խնդրում եմ այս գրառումը նենգափոխելով չվերագրել բոլոր սփյուռքահայերին, բոլոր նրանց, ովքեր արժանապատվության պահանջով, կարիքից ու հալածանքից մազապուրծ են եղել արտերկրում: Սա այն մոլեռանդ մունետիկների մասին է, որոնք լինելով այլ երկրի հպատակ, քաղաքացի, հարկատու եւ շահառու, առեղծվածային կերպով հավանաբար միայն Հայաստանի համար ստեղծված ինկվիզիցիոն մի գաղտնի ատյանի ակադեմիկոսներ են դառել, վրեքս խաբար չկա: Ասա՝ ինչու եք ինքներդ ձեզ ծանրաբեռնում այս օտար, զզվելի, փնթի, անուղղելի, անհույս ու անհեռանկար երկրի ճակատագրով և դարդերով, ձեր ընչին է, թե կործանվում ենք: Այ մարդ, չեք հասկացե՞լ դեռ, կործանվել ենք, վերանալու եզրին ենք, Արարատը կրվել ենք, հեսա հողերն ենք տալու, գանք միանանք ձեզ, ինչո՞ւ եք մեզ շան տեղ դնում, հարևանի գազազած շուն, կարիես կամ հիվանդ քեռակին չունե՞ք, զբաղվեք էլի, յա: Ախր ինչքան շատ քֆրտեք, էնքան շուտ ենք կործանելու Հայաստանը, ելնենք գանք ձեր մանգոյի ծառերից գողություն անենք, զի սոված ենք, ինչպես գիտեք: Թե բա՝ խնդամ վրեքդ՝ Նիկոլը ձեռնոցը թարս էր հագել ... Ձեր՝ Կինո Երևանի մայլի ազգային անվտանգության խորհրդի նախագահ: Հա՝ Կինո Երևանի մայլեն էլ է կործանվելու, չկասկածեք»:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am