«Էրեխուն ջարդեն-փշրեն, գործը կարճե՞ն». Բանակում 1-ին կարգի հաշմանդամ դարձած Դավիթի ծնողները տեղյակ չեն եղել, որ գործը կարճվել է

Արցախի Ներքին Հորաթաղի զորամասում գլխուղեղի ծանր վնասվածք ստացած 20-ամյա նախկին ժամկետային զինծառայող Դավիթ Բաղիկյանի հայրը մեզնից իմացավ, որ տղայի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է դեռ անցյալ տարվա հունիս ամսին: Մինչ վերջերս վնասվածքի պատճառով առաջին կարգի հաշմանդամ դարձած Դավիթի ընտանիքը սպասում էր դատական նիստին: Գործը կարճելու մասին Forrights.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական բաժնից՝ հավաստիացնելով, որ կարճման մասին որոշումն ուղարկվել է ծնողներին: Մինչդեռ Դավիթի հայրը՝ Սամվել Բաղիկյանը Forrights.am-ի հետ զրույցում պնդեց, որ իրենք կարճման մասին որոշում չեն ստացել: «Եթե գործը փակում են, պիտի զինվորի հարազատին տեղյակ պահեն»,-տարակուսանք հայտնեց հայրը՝ հավելելով, թե Երևան գալուն պես դիմելու է վարչապետին՝ պահանջելով վերաբացել գործը ու նորմալ քննություն իրականացնել: Դավիթի հորը տեղեկություն է հասել, որ զորամասում դժգոհել են, որ ինքը դիմել է լրատվամիջոցներին: «Երեխուն սարքել են ինվալիդ, քցել են ծնողի գլխին, ծնողին են մեղադրում, թե ծնողը ինչի՞ ա բողոքում»,-տարակուսանք հայտնեց հայրը՝ հավելելով, որ գործով վկաները վախենում են խոսել դեպքի հանգամանքների մասին: «Էրեխուն տան, ջարդեն-փշրեն, գործը կարճե՞ն»,-հավելեց Դավիթի հորեղբայր Գրիշա Բաղիկյանը՝ շարունակելով. «Ես ուզում եմ, որ էդ վարրորդին դատեն: Մենք ընդհանրապես չենք իմացել գործը կարճելու մասին»: Դավիթը երկար ժամանակ բուժվում էր Զինվորների վերականգնողական կենտրոնում: Նախնական տեղեկության համաձայն՝ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ, 20–ամյա Դավիթ Բաղիկյանը ծառայության ութերորդ ամսում դժբախտ դեպքի հետեւանքով բաց ծանր թափանցող գանգուղեղային վնասվածք է ստացել, սակայն խոսքի մասնակի վերականգնումից հետո Դավիթը ծնողներին ասել է, որ զորամասին ջուր բերող մեքենայի վարրորդը, ով պայմանագրային զինծառայող է, մեքենան հետ է տվել, ինչի արդյունքում ինքը մնացել է ցիստեռնի ու մեքենայի արանքում ու գլխի վնասվածք ստացել: «Կանչել են, ասել են՝ արի, ջրի ցիստեռնը բռնի, ծանր ա, վարորդը մեքենան հետ է տվել, գլուխը մնացել է մեքենայի ու ցիստեռնի արանքում»,- պատմեց հայրը:  Դավիթը քրգործով տուժող էր ճանաչվել, սակայն մեղադրյալի մասին տեղեկություն չկար: Նշենք, որ պատահարի արդյունքում Դավիթը գլխուղեղի ծանր աստիճանի սալջարդ, պնևմոցեֆալիա, աջ քունքային բլթի ոչ մեծ էպիդուրալ հեմատոմա, գանգի հիմի էպիդուրալ հեմատոմա և  գանգի հիմի կոտրվածք է ստացել: 5 ամիս կոմայի մեջ գտնվող զինվորը թեեւ ուշքի է եկել, սակայն առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ. Ինքնուրույն քայլել դեռեւս չի կարող խոսել, դժվարությամբ է խոսում։ Զինվորի հայրը պատմում է, որ պատահարի մեղավոր պայմանագրային զինծառայող վարորդը որևէ անգամ չի եկել հիվանդանոց՝ Դավիթին տեսնելու: «Ես քննիչին ասել եմ՝ վարորդին ասա, թող գա, տեսնենք ոնց ենք ոտքի կանգնացնում երեխուն: Մարդ ա, դեպք ա պատահել ա, մեքնենան հետ է տվել, չի տեսել, որ Դավիթն էնտեղ կանգնած է: Բայց ինքը ասել է՝ վախենում եմ գամ, չեմ գա»,- պատմեց զինվորի հայրը՝ շարունակելով. «Վախենալը ո՞րն ա: Բայց դե մարդկություն էլ կա: Ոչ բողոք ենք ներկայացրել, ոչ փոխհատուցման պահանջ»: Դավիթի հայրը նաև պատմեց, որ երկու անգամ Դավիթի հրամանատար Էրիկ Մկրտումյանն է եկել տեսության. «Եկել ա, թե կերևանք, կօգնենք, ոչ մի բան մինչև էսօր»: Դավիթի ծնողները ամուսնալուծված են: Զինվորի մայրը՝ Նարինե Այվազյանը, ով աշխատում է Մեղրիում, ուշ-ուշ է  կարողանում վիրավոր որդու կողքին լինել: Ղարաբաղ գնալն ու քրգործի ընթացքին հետևելը վիրավոր զինծառայողի ծնողների համար հեշտ չի եղել: Նրանք հիմնականում Դավիթի թոշակով, անհատ բարերարների նվիրաբերած գումարներով ու պարտքերով են զինվորին խնամում հիվանդանոցում: Իսկ ՊՆ-ն, ինչպես ավել վաղ տեղեկացրել էնք, մերժել էր Դավիթի ծնողների՝ գումարային օգնության առթիվ դիմումը: Բանակում հաշմանդամ դարձած զինվորների դեպքերի համար գրեթե ոչ ոք պատասխան չի տալիս Հայաստանում ու արտերկրում ապրող հայերի հանգանակությամբ Գերմանիայում գլխի մի քանի ծանր վիրահատություն տարած 22-ամյա նախկին զինվոր Ալբերտ Դալլաքյանի գլխին կրակած հրամանատար Ավագ Նահապետյանը անցյալ ամռանը ընդամենը երկու տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեց: Ընդ որում, սպան այսօր էլ շարունակում է նույն ծառայությունը Հադրութի դիրքերում: «Ուղղակի ապշած եմ: Ո՞նց կարող էր նման դատավճիռ լինել, նման թեթև պատիժ ու այդ հրամանատարը շարունակի ծառայե՞լ: Իմ նման շատ մայրեր այսօր նույն վտանգի առաջ են, որ իրենց երեխեն նրա ենթակայության տակ ծառայում է: Սա աններելի բան ա, որ կարա մեր պետությունը աչք փակի դրա վրա», -Forrights.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց Ալբերտի մայրը՝ Արմինե Ղազարյանը՝ շարունակելով. «Ինքը պետք ա նստի, որ հասկանա ու գիտակցի, թե ինչ է արել: Միգուցե չի ուզեցել հենց Ալբերտին կրակել, չգիտեմ, բայց որ ինքը զենք ա ուզում, լիցքավորում ու նշան բռնում, էդ արդեն ներում չունի: Ինքն իրան հղփացածի պես է պահել: Ես վրեժխնդրություն չունեմ, բայց չի կարելի աչք փակել նման հանցանքի վրա»: Վճռից վիրավորված զինվորի մայրը բաց նամակով դիմել էր պաշտպանության նախարարին ու վարչապետին՝ նշելով, թե Աստված չանի՝ իրենց որդիները ևս նման հրամանատարի ենթակայությամբ ծառայեն ու պահանջելով «զինված ուժերից արմատախիլ անել այնպիսի սպաների, որոնք կարող են զինվորի գլխին զենք բարձրացնել»: Այս քրեական գործը ևս, սակայն, շարունակություն չունեցավ:

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am