Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, բա ինչի՞ էտ օրն էլ չենք նշում Քաղաքացու օր. Արմենուհի Կյուրեղյան

Ես ինձ Հայաստանի քաղաքացի համարում եմ, բայց կառավարության նշած այդ Քաղաքացու օրվա խորհուրդը չեմ հասկանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմենուհի Կյուրեղյանը: «Եթե մտածում են՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը կարելի է նշել տոն, ապա՝ 1996 թվականին էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, բա ինչի՞ էտ օրն էլ չենք նշում որպես Քաղաքացու օր։ Ինձ համար դա ավելի մեծ տոն էր։ Հեղափոխության ընկալումը ինձ համար այլ է։ Սա ուղղակի իշխանափոխություն էր»,-ասաց Արմենուհի Կյուրեղյանը։ Ըստ նրա՝ այս քայլը հանրությանը երկրում առկա չլուծված խնդիրներից հեռու պահելու մի նոր փորձ է. «Սա նոր շոու է եւ ուրիշ ոչինչ։ Մարդկանց ամեն օր մի նոր բան եմ հրամցնում, որ հեռու պահեն հիմնական խնդիրներից։ Իրենց ծրագրում ոչ մի ծրագրային դրույթ չկար, ոչ մի աշխատատեղերի բացման դրույթ չտեսանք, բայց մարդիկ Քաղաքացու օր են ուզում նշել»,- ընդգծեց Կյուրեղյանը: Նա նաեւ չի կարողանում հասկանալ, թե ո՞ր քաղաքացու օրն են ուզում նշել. «Էն քաղաքացու, որ սահմանադրորեն աշխատանքի իրավո՞ւնք ունի, բայց արդեն դիմում է գրել, որ օր առաջ պետք է ազատվի աշխատանքից։ Ո՞ր քաղաքացու, էն 800 հազար «լոդր» քաղաքացիների՞, որոնք աշխատել չեն սիրում մեր երկրում, որոնք նպաստի համար աշխատանքից հրաժարվում են։ Ո՞ր քաղաքացու, էն 10 հազար շարիկ գլորողների՞, չգիտեմ իրենք ո՞ր քաղաքացուն նկատի ունեն»: Դիտարկմանը, որ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Քաղաքացու օրը Հանրապետության երկրորդ կարեւոր օրն է՝ Անկախության տոնից հետո, Արմենուհի Կյուրեղյանն արձագանքեց. «Առավել եւս, եթե դա Կրթության եւ գիտության նախարարն է ասել, երեւի ինքը ուզում է դոկտորական պաշտպանի այդ թեմայով։ Անկեղծ ասած, ես այս կառաավորությունից որեւէ լուրջ բան չեմ էլ սպասում։ Իրենք իրենց համար իրենց օրը լցնում են։ Թող մենք անուն չտանք ոչ մի օրվա, բայց ամեն օր գործ անենք»։ Նշենք, որ արդեն 7 ամիս է՝ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորների մայրերը նամակ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ապրիլի 2-6-ը ընկած ժամանակահատվածից որեւէ մեկ օր ընտրեն, եւ զոհերի հիշատակի օր նշանակեն, սակայն որեւէ արձագանք առայժմ չկա. Հիմա նրանք դժգոհում են, որ իշխանությունները, փաստորեն, ավելի շատ կարեւորել են հեղափոխությունը: Այս թեմայի վերաբերյալ Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ այդքան վատ օրերը ցանկալի կլինի, որ շատ չլինեն օրացույցում. «Բոլորս այդ օրերը հիշում ենք, դա մոռանալ չի լինի»,- ասաց նա։

 

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am