Նա ցույց տվեց, որ կարելի է լինել բարձրաստիճան պաշտոնյա, միաժամնակ լինել մարդ.Շարմազանով

Լույս իջնի շիրիմիդ, սիրելի ուսուցիչ Արդեն 12 տարի է, ինչ մեզ հետ չէ Անդրանիկ Մարգարյանը: Պետական-ազգային-քաղաքական գործիչ, մարդ, ում անցած ուղին՝ պայքարի անձնազոհ ճանապարհը, հայրենիքի, հողի, համերկրացու հանդեպ սերն ու նվիրումը համոզել է ինձ ու հարյուրավոր երիտասարդների ընտրել քաղաքականությունը եւ Հանրապետական կուսակցությունը՝ որպես հայրենիքին ծառայելու միջոց: 1960-ականերին, երբ անկախության մասին խոսելն արգելված էր, նա խոսում էր, իսկ այն ժամանակ երբ խոսելը բոլորի համար դարձավ հնարավոր եւ մատչելի, նա սկսեց լուռ գործել: Եւ այդ ճանապարհին հայրենիքի ազատության գաղափարը երբեւիցե չածանցվեց անձնականին՝ անգամ ամենաթանկին՝ ընտանիքին: Նրա համար ամենաթանկը Հայաստանն էր եւ նրա վերածնունդը: Եւ այդ վերածննդի համար վճարեց սեփական կենսագրությամբ. ընդհատակյա պայքար, ազատազրկում, մշտապես վտանգի եւ ՊԱԿ-ի մամլիչի ճնշումների ներքո՝ աննահանջ պայքար, մասնակցություն Արցախյան գոյամարտին եւ պետականաշինությանը, նվիրում մինչեւ վերջին պահը, մինչեւ վերջին բջիջը՝ իր մեջ կրելով ազգի գենետիկ, դարավոր նյարդը, որի առողջացման համար դրեց իր երիտասարդությունը, տարիները, առողջությունը, ընտանիքի անվտանգությունը : Անդրանիկ Մարգարյանը վարչապետ դարձավ պետության համար դժվարին եւ ծանր ժամանակաշրջանում. Վերցրեց վիթխարի բեռը՝ չթերագնահատելով բարդ իրավիճակն ու մարտահրավերները: «Մենք մեր երկրում հակառակորդներ չունենք». սա էր Անդրանիկ Մարգարյան վարչապետի գործնեության գլխագրերից մեկը, ինչի շնորհիվ Հոկտեմբերի 27-ից հետո դարձավ այն բանակցողը, համադրողը ու փոխզիջումների գնացող, համբերատար ու հանդուրժող մերանը, որ պիտի երկխոսեր, բոլորի հետ լեզու գտներ, համերաշխության ու հաշտության եզրեր գտներ՝ առանց որեւէ մեկին նսեմացնելու, առանց իմ ու քո անելու, առանց երկիրը մերոնքների ու ձերոնքների բաժանելու, ամեն կերպ ու ամեն գնով երկիրը ազգակործան պառակտումների սպառնալիքից հետ պահելով: Հասկանում էր, որ բաժանումը չի բխում երկրի անվտանգության եւ պետականության շահերից: Անգամ երբ զրպարտում էին, ցավ էր ապրում, բայց չէր պատասխանում: Հասկանում էր՝ հասարակությունը սխալ կընկալի, եթե վարչապետը ամեն օր վիճի: Արժեւորելով նախորդներին, իր կառավարությունը հռչակելով նախորդների ժառանգորդը, նա մնաց որպես չքանդող, այլ կառուցող վարչապետ: Չընկրկեց դժվարությունների առջեւ: Իր կառավարման 7 տարիներին Հայաստանի տնտեսությունը զարգացավ երկնիշ թվերով: Նրա կառավարումն իսկապես հաջողված էր: Նա ցույց տվեց, որ կարելի է լինել բարձրաստիճան պաշտոնյա, միաժամնակ լինել մարդ: «Իմ նախնիները Մուշից են եկել, եւ ես Հայաստանից ոչ մի տեղ չեմ գնա»,-ասում էր Անդրանիկ Մարգարյանը՝ անուղղակիորեն ուսուցանելով հայրենիքի անփոխարինելիության գաղափարը: Գաղափար, որը երկրի վրա հավիտենական ընթացքի իրավունքը իր նվիրյալների կյանքով է վաստակել: Անդրանիկ Մարգարյանի գաղափարները չեն մահացել: Ոչ ոք իրավունք չունի Անդրանիկ Մարգարյանի եւ անկախության մարտիկների պայքարով նվաճված անկախ Հայաստանը պառակտել: Ոչ ոք իրավունք չունի նսեմացնել այդ Հայաստանը, որքան էլ ոմանց ոտքերը կտրվեն իրականությունից:
На данном изображении может находиться: 2 человека, люди стоят и ночь

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am