Էրեբունու թաղապետարանի կեսն օտարվել է, իսկ մասնավորն այդ տարածքները վարձակալությամբ է տրամադրում «Փարոսին» և հարկային մարմնին

Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի կեսն այս պահի դրությամբ համայնքին չի պատկանում: Մի հատվածում այս պահին վարչական մասն է, մյուս` օտարված հատվածում գործում են «Փարոսը» և հարկային մարմինը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Էրեբունի վարչական շրջանի լրատվության պատասխանատու Արթուր Հովսեփյանը: «2007 թ.-ին օտարվել է վարչական շրջանի մի զգալի հատվածը, բայց թե որքան քառակուսու մասին է խոսքը, մենք չունենք այդ տեղեկատվությունը: Այն ժամանակ համայնքային ավագանին որոշել է մի հատվածն օտարել: Այս պահի դրությամբ օտարված հատվածները վարձակալությամբ տրվել են հարկայինին, «Փարոսին», և դրա դիմաց մասնավոր տարեկան վճար է գանձում»,- նշեց Արթուր Հովսեփյանը: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու մարտի 19-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ Դավթաշեն և Էրեբունի վարչական շրջանների թաղապետարանների շենքերի կեսը հիմա համայնքին չի պատկանում: «Այգում 2000-3000 քմ հող են վաճառել, Դավթաշեն և Էրեբունի վարչական շրջանների թաղապետարանների կեսը պատկանում է ինչ-որ այլ մարդու, ոչ թե համայնքին, կա մարզադաշտ, գրադարան, որոնք համայնքինն էին, հիմա այլ մարդու են պատկանում: Բոլոր այս նշված գործերը դատախազություն ենք հանձնել»,- հայտնել էր քաղաքապետը: Վերոնշյալ գրադարանները և մարզադաշտը ևս Էրեբունու տարածքում են: Արթուր Հովսեփյանի տեղեկացմամբ՝ թիվ 3 և 10 գրադարանների տարածքը կրկին ավագանու որոշմամբ օտարվել է 2009 թ.-ին Ինչ վերաբերում է դրանց սեփականատերերին, Էրեբունի վարչական շրջանի լրատվության պատասխանատուն նշեց. «10 գրադարանի դիմաց գրված է, որ Վազգեն Վարդանյանն է սեփականատերը, որը մեզ ոչինչ չի ասում, կամ 3 գրադարանինը՝ Հենրի Միքայելյան: Այսպիսի անուններ են, որոնք որևէ բան չեն ասում»: Համար 1 մարզադպրոցի հետ կապված՝ նոր համայնքային իշխանությունների մոտ արխիվային տեղեկանք չկա. «Մենք միայն Կադաստրում տեսնում ենք, որ գործարք է եղել 2012 թ.-ին, վաճառել են, բայց թե ինչ սկզբունքով են օտարել, ով է օտարել, չունենք տեղեկատվություն: Դրա համար քաղաքապետարանը հիմա այդ ամբողջ փաթեթը պատրաստում է, որպեսզի ուղարկի Քննչական կոմիտե: Ուսումնասիրեն, հասկանան՝ իրական տերերն ովքեր են, և, ի վերջո, այդ հաստատությունների ճակատագիրն ինչ է լինելու»,- ասաց Արթուր Հովսեփյանը: Վերոնշյալ 3 հաստատություններն էլ օտարվելուց հետո և մինչև այժմ որպես գրադարան և մարզադպրոց են գործում: Սակայն, Արթուր Հովսեփյանի խոսքով՝ խնդիրը նա է, որ համայնքը չի կարող տիրապետել այդ տարածքին, օրինակ, վերանորոգում կամ ներդրումներ իրականացնել: Հարցին, թե ինչ է ասվում օտարման որոշման հիմնավորումներում, եթե գրադարանը և մարզադաշտը պետք է շարունակեին նույն գործունեությունն իրականացնել, Արթուր Հովսեփյանը պատասխանեց. «Հիմա են թողել, բայց կարող է՝ մեկ տարի անց այդ տարածում այլ բան շահագործեին: Իսկ հիմնավորումն ավագանու որոշման մեջ հստակ է՝ չենք կարողանում պահել այդ տարածքները, ֆինանսական հնարավորություն չունենք, որպեսզի պահենք: Դրա համար օտարել են, որ մասնավորը դրան տիրապետի»: Հիշեցնենք, որ 2007 թվականին Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է եղել ՀՀԿ անդամ Մհեր Սեդրակյանը:

դիտվել է 259 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am