Ստալինի, Բագիրովի և Բերիայի՝ Հայաստանը ոչնչացնելու նախագիծը

1933թ. ամռանը Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Ղուկասի Ռուբենովին փոխարինեց Միր Ջաֆար Բագիրովը: Եվ այս նշանակումը չէր կարող կայանալ առանց Բերիայի աջակցության և Ստալինի համաձայնության: Իր 20-ամյա (1933-1953թթ.) կառավարման ընթացքում Բագիրովն իրեն ներկայցնում էր որպես «Ադրբեջանի ժողովրդի հայրը»: Նա հաճախ էր հայտարարում, որ ֆաշիզմի դեմ հաղթանակը իրակնություն դարձավ ադրբեջանցի նավթային մագնատների շնորհիվ: Բագիրովին կոչում էին նաև «տեղացի Ստալին»: Իր կառավարման տարիներին Ադրբեջանում ռեպրեսիայի զոհ դարձան տասնյակ հազարավոր մարդիկ հիմնականում հայեր, քրդեր, լեզգիներ և թալիշներ: Երբ Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանը 1945թ. նոյեմբերի 11-ին Ստալինին նամակ գրեց՝ առաջարկելով միացնել Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին, չուշացավ Բագիրովի նամակը Կենտկոմի կադրերի կառավարման բաժնի պետին և Կենտկոմի քարտուղար Մալենկովին, որում մասնավորապես ասվում էր. «Ես Լեռնային Ղարաբաղի վերադարձի խնդիր չեմ տեսնում, բացառությամբ Շուշիի շրջանի, մի պայմանով, որ Ադրբեջանի կազմ մտնեն հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Ազիզբեկով, Վեդի, Կարաբագլար շրջանները»: Ստլինի մահը ազդարարեց ստալինյան դարաշրջանի ավարտը, ինչին հետևեց Բերիա-Բագիրով տանդեմը: Հիշում եմ Բագիրովի դատը, որին ներկա էի որպես Արցախի ներկայացուցիչ: Խաչաձև հարցուպատասխանի ժամանակ, որը անցկացնում էին ռազմական տրիբունալի ներկայացուցիչները և գլխավոր մեղադրող Ռոման Ռուդենկոն, հայտնի դարձավ, որ Բագիրովը մտադիր է եղել Ադրբեջանին միացնել Դաղստանը, իսկ ինքը, Ստալինը և Բերիան 1953թ. ամռանը մտադիր էին կազմակերպել հայերի մասսայական տեղահանություն, ինչի արդյունքում հայ բնակչությունը պետք է կտրուկ նվազեր և մեկ միլիոնից քիչ լիներ, ինչը Հայաստանին կզրկեր խորհրդային հանրապետության կարգավիճակից: -Նշանակում է՝ Հայաստանը պետք է մասնատեին և միացնեին հարևանների՞ն: Այդպե՞ս պետք է հասկանանք,- հարցրեց ռազմական տրիբունալի ներկայացուցիչը: -Այո՛,-պատասխանեց Բագիրովը:- Ծրագիրը տապալվեց միմիայն Ստալինի մահվան պատճառով: -Բայց ի՞նչ հիմնավորմամբ: Ի՞նչն էր միավորում Ձեր և Ստալինի տրամադրությունները,- հարց ուղղեց գլխավոր մեղադրող Ռոման Ռուդենկոն: -Ես Ադրբեջանի ղեկավարն էի և հետաքրքրված էի նրա հզորացմամբ: Իսկ Կրեմլին ձեռնտու էր Արևելքում՝ մուսուլմանական աշխարհի շեմին, ունենալ ուժեղ և հավատարիմ թիկունք ի դեմս Ադրբեջանի,- հանդարտ պատասխանեց դահիճների եռյակի վերջին ներկայացուցիչը: 1954. Բագիրովը ձերբակալվեց Բերիայի հետ համահանցակից լինելու մեղադրանքով, իսկ 1956թ. մայիսի 7-ին գնդակահարվեց: Բագրատ Ուլուբաբյան, Արցախյան գոյապայքարը, Երեւան, 1994 armfvn.com

դիտվել է 428 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am