Շենավանի ծեծկռտուքի և հրաձգության պատճառը գյուղապետի ընտրություններն էին

Շենավան համայնքում տեղի ունեցած ծեծկռտուքի եւ հրաձգության պատճառը գյուղապետի ընտրություններն էին․ հայտնում է Shamshyan.com-ը։ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մարտի 23-ին ժամը 18:00-ի սահմաններում Շենավան գյուղի ծայրամասում՝ Շենավան գյուղից դեպի Արևաշող գյուղ տանող դաշտամիջյան հատվածում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Շենավան գյուղի բնակիչներ 53-ամյա Հայկ, 22-ամյա Արմեն, 31-ամյա Իշխան Դունամալյանների և համագյուղացիներ 27-ամյա Հովհաննես, 21-ամյա Վալենտին, 41-ամյա Ալեքսանդր Միրզոյանների, 28-ամյա Մխիթար Մխիթարյանի և Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արայիկ Կարապետյանի միջև: Վիճաբանության ժամանակ հրազենից արձակված կրակոցներից Ա. Հ. և Ի. Դունամալյանները ստացել են հրազենային վնասվածքներ: Պարզվել է, որ Հայկ Դունամալյանի եղբայրը՝ Շենավան գյուղի բնակիչ, 51-ամյա Հովհաննես Դունամալյանը նույնպես ներկա է եղել միջադեպին և տեսել է, որ Ա. Կարապետյանը ձեռքին եղած ատրճանակով հարվածներ է հասցրել եղբոր՝ Շենավան գյուղի բնակիչ, 46-ամյա Վոլոդյա Դունամալյանի դեմքին, ապա նույն ատրճանակով կրակել է Հայկ Դունամալյանի գլխին:  Դրանից հետո Ա. Կարապետյանը կրակել է իր ուղղությամբ, սակայն վրիպել է: Ոստիկանության Սպիտակի բաժին է դիմել Շենավան գյուղի բնակիչ, Վ. Միրզոյանի մայրը՝ 45-ամյա Դիաննա Տոնոյանը, և հայտնել, որ իրենց տան մոտ այդ վիճաբանության ժամանակ Վոլոդյա Դունամալյանը փայտյա ձողերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, նույն գյուղի բնակիչ, 50-ամյա Արտաշես Դունամալյանը փայտյա ձողով հարվածներ է հասցրել իր աջ ձեռքին, իսկ նույն գյուղի բնակիչ 18-ամյա Կոլյա Դունամալյանն էլ փայտյա ձողով նույնպես մի քանի անգամ հարվածել է իրեն: Դեպքի վայրում հայտնաբերվել է ВАЗ 2106 մակնիշի 34 TV 361 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան վնասվածքի հետքեր, կոտրված են կողային ապակիները և այն քննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ըստ աղբյուրի՝ մի քանի գյուղացիներ, որոնք հրաժարվել ենն տեսախցիկի առջև խոսել, պատմել են, որ վիճաբանության պատճառը եղել է աղբ թափելը, սակայն դա պատրվակ էր, հիմնական պատճառը գյուղապետի ընտրություններն էին, ու եթե գիշերը ոստիկաններն ու քնիչները օպերատիվ չգործեին, ապա վենդետա էր լինելու:

դիտվել է 151 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am