Բանանի գնի փոփոխությունը սեզոնային է. Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ բանանի թանկացումը կապված է սեզոնայնության հետ: «Կամայական միրգ, բանջարեղեն ունի իր սեզոնայնությունը, քանի որ մեզ մոտ բանան չի աճում, մենք բանանի սեզոնայնությունը լավ չգիտենք»,-ասաց նա: Նա նշեց, որ վերջին շրջանում մի քանի զուգադիպություն է եղել բանանի գնի փոփոխության և քաղաքական հայտարարությունների հետ միջև: «Կարեն Կարապետյանի ժամանակահատվածում եղավ քաղաքական հայտարարություն, որ այլևս մենաշնորհներ չկան և այդ հայտարարությունից հետո զուգադիպեց Հայաստանում բանանի սեզոնային խմբաքանակի ներկրումը` ավելի մատչելի գնով: Հետո, երբ սեզոնի վերջն էր, բանանը սկսեց կամաց-կամաց թանկանալ, դրան հետևեց իշխանափոխությունը և նորից զուգադիպեց բանանի էժանացման սեզոնի հետ, և հիմա եկավ սեզոնը, որ նորից պետք է թանկանա»,-ասաց նա: Այսպիսով, ըստ նրա, հեղափոխությունից հետո բանանի գնի կտրուկ նվազումը զուգադիպություն էր: «Դա թող ոչ մեկ իրեն չվերագրի, քանի որ, եթե մեկը վերագրում է իրեն մի բան, որն իրենը չէ, իսկ հետո բնական մի վատ բան է տեղի ունենում, ստիպված է լինում քաշել դրա բեռը»,-ասաց նա: Բաբկեն Պիպոյանը հնարավոր համարեց, որ մի խմբաքանակ էլ մի փոքր թանկանա, իսկ հետո նորից սկսի իջնել և ամռանը հասնի ամենամատչելի գնին: Նա նշեց, որ դա կախված է նաև նրանից, թե որ երկրից է ներկրվում բանանը։ Բաբկեն Պիպոյանն ավելացրեց, որ Հայաստանում բանանն ամենաէժանը կլինի օգոստոսին: Ինչ վերաբերում է նրան, որ բանանի գինը կապված էր մենաշնորհի հետ, ՀԿ նախագահն ասաց, որ ինքը, ամեն դեպքում, մենաշնորհի մասին տեղեկություն այս ոլորտում չունի: «Տնտեսությանը շնչելու համար պետք է չնչին գնաճ, սակայն դա այնքան պետք է լինի, որ սպառողի գրպանին չհարվածի: Եթե մեր երկրում գնաճը զուգակցվի եկամուտների աճով, մարդիկ կցանկանան այդ գնաճը»,- ասաց նա և նշեց, որ մարդիկ գիտեն, որ գնաճը եկամուտների վրա չի ազդում, դրա համար միայն բացասական են գնահատում:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am