Պարոնայք ղեկավարներ, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր որդիներին. ապրիլյան պատերազմում զոհվածի մայր

Պարոնայք ղեկավարներ, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր որդիներին։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ապրիլյան պատերազմում զոհված Ժորա Եսայանի մայրը։ «Ապրիլի վերջին օրը նշում եք որպես քաղաքացու օր, իսկ պարոնայք ղեկավարներ, արդեն 7 ամիս է՝ խնդրել ենք, որպեսզի ապրիլին մեկ օր տրամադրեք մեր հերոս տղաներին՝ որպես հիշատակման օր: Չէ՞ որ նրանց շնորհիվ այդ օրը կա, և մենք կանք, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր որդիներին, այն տղաներին, որոնք իրենց կյանքի մնացած բոլոր օրերը նվիրեցին Ձեզ»,- գրել է Մարինե Հակոբյանը։ News.am–ի հետ զրույցում Մարինե Հակոբյանն իր վրդովմունքը հայտնեց կառավարության որոշման վերաբերյալ, ըստ որի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է որպես ՀՀ քաղաքացու օր՝ հիշելով 2018թ. հեղափոխությունը։ Նրա խոսքով՝ իրենք սեպտեմբերին գրավոր դիմել էին Փաշինյանին՝ առաջարկելով ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում մեկ օր սահմանել որպես ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակի օր, Փաշինյանը խոստացել է պատասխանել, սակայն մինչև օրս արձագանք չկա։ Նրա խոսքով՝ 2018թ․ սեպտեմբերին վարչապետի հետ հանդիպմանը ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամները նաև առաջարկել են «Եռաբլուր» պանթեոնում զոհված տղաների նկարներով պաստառ տեղադրել։ «Ապրիլյանի հերոսներից ինը «Եռաբլուր» պանթեոնում են հանգչում, և գրեթե մարդկանց մեծ մասը հիմնականում «Եռաբլուր» է այցելում, մենք էլ ուզում ենք, որ նրանք հիշեն ու ճանաչեն ապրիլյանի բոլոր հերոսներին»,- ասաց Մարինե Հակոբյանը՝ նշելով, որ այդ հարցով նույնպես կառավարությունից պատասխան չեն ստացել։ Նշենք, որ Մարինե Հակոբյանը 2016թ․ ապրիլի 2-ին Ջաբրաիլում՝ (Լելե-Թեփե) զոհված Ժորա Եսայանի մայրն է։

դիտվել է 110 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am