Ինչ որոշում է կայացրել դատարանը Հ1-ի լրագրողների՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության գործով

Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկման լրագրողներ Սիրանույշ Մուրադյանի եւ Լիանա Կարապետյանի՝ ընդդեմ Հանրային հեռուստառադիոխորհրդի հայցը վարույթ ընդունելուց հետո Վարչական դատարանը միջանկյալ որոշում է կայացրել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Սիրանույշ Մուրադյանից. «Մենք Վարչական դատարանից ստացել ենք մի որոշում, ըստ որի՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը»,-ասում է Սիրանույշը։ Նշենք, որ Մուրադյանն ու Կարապետյանը աշխատանքից ազատվելու մասին ծանուցվել են 2019 թվականի հունվարի 11-ին։ Համաձայն այդ ծանուցման՝ նրանք աշխատանքից ազատվում են Հանրային հեռուստառադիոխորհրդի՝ դեկտեմբերի 25-ի որոշմամբ՝ հաստիքի կրճատման պատճառով։ Ծանուցումից հետո պայմանագիրը կասեցվելու էր մարտի 1-ից։  Դատարանի միջանկյալ որոշումը կայացվել է փետրվարի 22-ին. «Ըստ այս միջանկյալ որոշման՝ մեզ չպետք է ազատեին աշխատանքից, մինչեւ որ դատական գործը լուծում ստանար։ Բայց, փաստորեն, օրենքն այստեղ էլ են կոպտորեն խախտել, ու պայմանագիրը լուծել»,-ասում է Սիրանույշը։ Սիրանույշ Մուրադյանի խոսքով՝ կրճատման մասին իրեն առաջին անգամ ամռանն են տեղեկացրել, եւ նույնիսկ՝ ծանուցել։ Ինքն ընդդիմացել է՝ ասելով, որ կամայականության մասին բաց նամակով կտեղեկացնի Նիկոլ Փաշինյանին։ Դրանից հետո որպես խորհրդարանական լրագրող շարունակել է աշխատել։ Հետո՝ արդեն հունվարին, հինգ լրագրողներով տեղեկացվել են, որ աշխատանքային պայմանագիրը լուծվում է։ «Մեզ ծանուցել են, որ Հանրային հեռուստառադիոխորհրդի դեկտեմբերի 25-ի որոշմամբ՝ մեր հաստիքները կրճատվում են, բայց թե ինչ հիմքով, ինչու, ինչպիսի ընտրությամբ, հիմնավորված չի եղել։ Ահա այս որոշումն ենք մենք վիճարկում դատարանում։ Որոշումը ապօրինի է, չհիմնավորված ու կամայական»,-պնդում են լրագրողները։ Սիրանույշն ասում է, որ Հանրայինի լրատվական ծառայության նորանշանակ տնօրեն Պետրոս Ղազարյանը որոշումը հիմնավորել է՝ ասելով «կրճատվում եք, որովհետեւ հին եք». «Իսկ երկու օր առաջ՝ մի հարցազրույցի ժամանակ, նա եթերից հայտարարել է, թե ով է ասել, որ մասնավոր լրատվամիջոցից լրագրողին կարելի է դուրս շպրտել, իսկ հանրայինից՝ ոչ»,-նշում է Սիրանույշը։ Սիրանույշն ու Լիանան պնդում են՝ ըստ դատական միջանկյալ որոշման՝ պետք է շարունակեին նույն պայմաններով աշխատել մինչ պայմանագրի լուծման ժամկետը, տվյալ դեպքում՝ մարտի 1-ը։ Միաժամանակ նրանց պետք է ազատ թողնեին օրական աշխատաժամի 10 տոկոսի չափով՝ նոր աշխատանք գտնելու համար. «Մեզ մեկուսացրին մեր գործընկերներից, զրկեցին աշխատանքային սեղանից եւ համակարգչից, արգելեցին առավոտյան ժողովներին մասնակցել եւ արգելափակեցին լրահոսի էլեկտրոնային փոստը, բայց այս ամենի իրավունքը չունեին»,-ասում են լրագրողները՝ նշելով, որ նախքան պայմանագրի լուծման ժամկետի լրանալը լրատվականը սկսել է համալրվել նոր լրագրողներով։ Լրագրողների հայցը Վարչական դատարանը վարույթ է ընդունել, եւ 1-ին դատական նիստը նշանակվել է ապրիլի 30-ին։ Հիշեցնենք, որ հունվարին հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստաընկերության 5 լրագրողներ ազատվում են աշխատանքից։ Նրանցից  երկուսը՝ Լիանա Կարապետյանը եւ Սիրանույշ Մուրադյանը, դիմեցին դատարան՝ բողոքարկելով Հանրային հեռուստառադիոխորհրդի այդ որոշումը։

դիտվել է 189 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am