Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն վարչապետ, դիմում եմ ակնկալելով Ձեր անկողմնակալ միջամտությունը: Հայտնում եմ, որ սույն դիմում-ահազանգով նպատակ ունեմ վերականգնելու մեր ընտանիքի կողմից կրած վնասները՝ հանցավոր համաձայնությամբ իրականացված ստորև նշված անձանց կողմից: Խնայելով Ձեր ժամանակը հակիրճ ներկայացնեմ եղելությունը: 2017 թ.-ին ՀՀ քաղաքացիներ Ռոբերտ Օրբելյանի (Ավտովեգ ԲԲԸ-ի տնօրեն, խոշոր բաժնետեր), Արմենակ Ադամյանի (սնանկացման գործով կառավարիչ) և Տավրոս Գևորգյանի (ընկերության գույքի գնորդ, 2012-2017թթ. ՀՀ ԴԱՀԿ ծառայության աճուրդների պետ, ՀՀԿ-կուսակցության կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու) կողմից հանցավոր համաձայնության արդյունքում ինձանից հափշտակվել է Երևանի Շիրակի 96 հասցեում գտնվող 1.000.000 ԱՄՆ դոլլար շուկայական արժեքով գնահատված 20.000 ք.մ տարածքը (հանդիսացել եմ տարացքի 50 % բաժնետերը): Ցանկանալով կատարվածի վերաբերյալ դիմել իրավապահ մարմիններին` 2017թ. նոյեմբեր ամսին ընկերոջս միջոցով ծանոթացել եմ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Եղիշե Պետրոսյանի հետ, որը ծանոթանալով կատարվածի հանգամանքներին, խոստացավ օրենքի սահմաններում զբաղվել այդ դեպքով, սակայն իմ դիմաց պայման դնելով, որ պետք է օգտվեմ իր կողմից մատնանշած փաստաբանի ծառայություններից` վճարելով 2 000 000 դրամ, հետագայում ևս 500,000 ՀՀ դրամ: Հետագայում իմացա, որ փաստաբան Ռոբերտ Դարբինյանը (ներկայումս հանդիսանում է Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյա) երկար տարիների Ե.Պետրոսյանի մտերիմ ընկերն է: Նշված դեպքի կապակցությամբ Շենգավիթի քննչական բաժնում 2017թ. դեկտեմբեր ամսին հարուցվել է քրեական գործ, սակայն մինչ օրս ոչ մի լիարժեք միջոցառում չի իրականացվել, ավելին մտերիմներիս միջոցով ստացա տեղեկություն, որ դեռ 2018 թ. ապրիլյան հեղափոխությունից առաջ Տավրոս Գևորգյանը, օգտագործելով իր կուսակցական կապերը, գործի ընթացքը տարել է իրեն շահեկան ուղղությամբ և 25.02.2019թ անհիմն պատճառներով քննիչի որոշմամբ կարճվել է թիվ 58164617 քրեական գործը: Այս ընթացքում բազմիցս դիմել եմ թե՛ Ե.Պետրոսյանին, թե՛ քննչական բաժին, և թե՛ գործով փաստաբանին, սակայն միշտ ստացել եմ «լղոզված» պատասխաններ, թե իբր գործը ընթանում է իր բնականոն հունով: Հակառակը կարող եմ ասել, որ բազմիցս բանավոր հայտնել եմ քննիչին գործին վերաբերվող հստակ ապացույցներ, սակայն ոչ մի արձագանք չեղավ: 2018 թ. ընթացքում գործով փոխվել է մի քանի քննիչ, որոնք իրենց հերթին կրկին ոչ մի տեղաշարժ չեն արձանագրել: Գործով կան բազմապիսի մանրամասներ, կոռուպցիոն դրսեվորումներ, որոնց մասին կարող եմ հայտնել լրացուցիչ: Պարոն վարչապետ, Ձեզ դիմելով հույս ունեմ, որ կհանձնարարեք համապատասխան հսկողություն իրականացնող մարմիններին, մանրամսն ծանոթանալու նշված գործի հանգամանքներին, և վստահեցնում եմ Ձեզ, որ օբյեկտիվ քննության դեպքում պարզվելու են շատ ու շատ անօրինական դրսեվորումներ, ինչպես նաև կապացուցվի իմ կողմից մատնանշած անձանց մեղքը: Կանխավ շնորհակալ եմ: Երևան քաղաքի բնակիչ Հարություն Արշակի Քնարյան

դիտվել է 1378 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am