«Ապրիլի 2-ն էլ կարելի է հայտարարել ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակի օր». բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Քառօրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ասված է. «Պարո՜ն վարչապետ, ապրիլին Դուք նշանակում եք քաղաքացու օր, լավ եք անում, ես ինքս դեմ չեմ, բայց ապրիլ ամսում կա շատ կարևոր օր, որի մասին չեք խոսում և չեք հայտարարում, որ օրինակ ապրիլի 2-ն էլ կարելի է հայտարարել ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակի օր։ Ապրիլյան պատերազմում զոհված անմահ հերոսների շնորհիվ է, որ կարողանում ենք քաղաքացու օր ունենալ,, ապրիլյան պատերազմի մասնակցած անմահ հերոս տղաների շնորհիվ է, որ հեղափոխություն անելու հնարավորություն ստացանք։ Տղաներ իրենց կյանքի գնով պայքարեցին ՀՀ քաղաքացու համար և կարծում եմ, որ արժանի են պաշտոնապես իրենց հիշատակը հարգելու օր ունենալ,և ազգով այդ օրը պետք է հարգանքի տուրք մատուցենք մեր անմահ հերոսներին։ Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված տղաների մեծ մասը Եռաբլուրում հուղարկավորված չեն, բայց կարելի է գոնե մի առանձին հուշապաստառ կառուցել, որտեղ մարդիկ կգնան և հարգանքի տուրք կմատուցեն այն հերոսների համար, ովքեր Եռաբլուրում հուղարկավորված չեն։ Այսպիսի խիստ կարևոր հարցերի վերաբերյալ անգամ չնչին ուշադրություն չկա, դա շատ վիրավորական է մեզ համար։ Վերջին 20 տարիների ընթացքում Հայ ազգը ամենամիասնականը եղել էր ապրիլյան պատերազմի օրերին, որին հաջորդեց նաև հեղափոխությունը։ Նույն հեղափոխության օրերին ես, իմ թիմակիցները ու շատ ապրիլյան պատերազմի մասնակիցներ դուրս եկանք փողոց, հանուն մեր ժողովրդի ու պետության անվտանգության։ Հեղափոխության անցնցում կայացման գործում մենք ունեցանք մեր համեստ, բայց հզոր ազդեցությունը, մեզ պետք չի , որ դրա մասին հիշեք, խոսեք, գնահատեք, մեզ պետք է, որ գոնե մեր անմահ հերոսների հիշատակը վառ պահեք։ Ինքս ինձ համար սկզբունքային որոշում էի կայացրել, որ մեր պայքարը չի սահմանափակվելու միայն առաջնագծի խրամատներով, մեր պայքարը լինելու է ամենուր և ամեն ձև։ Հիմա այս բաց նամակով դիմում եմ Ձեզ և խնդրում, որ հաշվի առնեք այս ամենը, մենք ցանկանում ենք, որ հստակ լուծումներ առաջարկվի ներկայացված հարցերի վերաբերյալ։ Սիրելի՜ հայրենակիցներ, նաև տեղեկացնեմ, որ անկախ նրանից, թե պետական մակարդակով ոնց կվերաբերվեն ապրիլի 2-ին, մենք մեր թիմով այդ օրը ժամը 11։00 Եռաբլուրի ներքևի մուտքի մոտից քայլերթով կբարձրանանք և հարգանքի տուրք կմատուցենք մեր անմահ հերոսների հիշատակին։ Բոլոր ցանկացողները կարող են միանալ մեզ։ Հարգանքներով Մանուել Մանուկյան»։

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am