Արտակ Բեգլարյան. Պետբյուջեից վճարվող աշխատավարձերն ու թոշակները տրվելու են ժամանակին
ԼՂՀ Վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում պաշտոնական հայտարարություն է արել. «Պաշտոնական. Քանի որ շատերին է հետաքրքրում այս հարցը, պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունները և դրանց հետևանքները ոչ մի կերպ չեն ազդելու պետական բյուջեով նախատեսված վճարումների (աշխատավարձեր, սոցվճարներ և այլն) և ծրագրերի իրականացման ժամանակացույցի վրա: Այսինքն՝ պետբյուջեից վճարվող աշխատավարձերն ու թոշակները տրվելու են ժամանակին, ինչպես նախորդ ամիսներին:»
