Ուղղակի էդպես չեն հանում մարդուն, էլի, որ ինչ-որ ծանուցում ուղարկեն, ասեն՝ դավայ, կներեք արտահայտությանս, ... քաշի գնա

Մարտի 14-ին Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել «Քաջարան բժշկական կենտրոն» նախկին ՓԲԸ տնօրեն Վարդան Ավագյանը, ում օրոք Քաջարանի հիվանդանոցում հեպատիտ C-ով վարակվեց 7 մարդ, եւ քրեական գործ հարուցվեց: Նա փոխարինել է նույն օրն աշխատանքից ազատված, ՀՅԴ քվոտայով առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանին, ում նախարար Արսեն Թորոսյանը վաղուց էր փորձում ազատել աշխատանքից։ Անգամ չարաշահումներ էին հայտնաբերել կենտրոնում ու քրեական գործ հարուցել։ Բայց մեր հարցին, թե իրեն նախարարը փորձո՞ւմ է ազատել աշխատանքից, սեպտեմբերին Դավիդյանն ասել էր․ «Ամեն ինչ լավ է։ Ղեկավարությունն ինձ հասկացել է, ըմբռնում է իրավիճակը… Թյուրիմացությունը հարթվեց»։ «Ես գիտեմ մի բան, որ ինձ տեղեկություն են տվել Պետգույքի կոմիտեից, որովհետեւ մենք ենթարկվում ենք Պետգույքի կոմիտեին, էնտեղից ինձ թուղթ էր եկել, որ դեկտեմբեր ամսին Ձեր պայմանագիրն ամսի 14-ին լրանում է, ու էլ չենք երկարացնելու, էդքան բան»,- մեզ հետ զրույցում ասաց կենտրոնի արդեն նախկին տնօրեն Նորայր Դավիդյանը։ - Դուք ժամանակին ասել էիք, որ ամեն ինչ լավ է, ղեկավարությունը Ձեզ հասկացել է, ըմբռնում է իրավիճակը, թյուրիմացությունը հարթվել է։ Դուք փորձե՞լ եք խոսել իրենց հետ այս հարցով, այդ թվում՝ նախարարի հետ։ - Ոչ մեկի հետ չեմ խոսել։ Գիտե՞ք ինչ, հեսա 2 տարուց ավել է՝ ուզում են ինձ հանեն, ինչեր են անում՝ է՛լ քննչական, ինչ ասես․․․ գիտե՞ք ինչ, կոլեկտիվն էլ ա մեղք, էլի։ Դե հիմա, տենց են գտնում, ես ի՞նչ կարող եմ անել․․․ ավելի լավ է պատվով գնալ, քան թե․․․ ի՞նչ պիտի անեի ես։ - Հարուցված քրեական գործի ընթացքից ի՞նչ նորություն կա, Ձեզ կանչո՞ւմ են հարցաքննության, որեւէ կարգավիճակ ունե՞ք։ - Ոչ մի բան չկա, օդում կախված է։ Որպես վկա՝ ինձ կանչել են, բաներ են ճշտել, բան կա, որ ես չեմ համաձայնել․․․ հիմա ինձ դա չի հետաքրքրում, ի՞նչ ասեմ, այ ցավդ տանեմ, եթե մարդիկ ուզում են, որ դու գնաս, պիտի գնաս։ Ո՞ւմ է դա հետաքրքրում, որ ես գիտությունների դոկտոր եմ, նախարար եմ աշխատել, ո՞ւմ է դա հետաքրքրում ընդհանրապես։ - Սա Ձեր դեմ ուղղորդված արշա՞վ եք գնահատում, կա՞ քաղաքական ենթատեքստ, ինչո՞վ էր պայմանավորված, որ ուզում էին գնայիք։ - Չէ, ես տենց ոչ մի բան չեմ զգացել։ Ո՞նց Ձեզ ասեմ, նախարարն առաջին օրվանից որ եկել էր, չեմ ուզում, էլի, ասել, բայց ինձ բաներ էր առաջարկում՝ սենց կանեք, նենց կանեք, ես էլ ասի՝ ես երբեք տենց բաների մեջ չեմ մտել, չեմ անի։ Դե, չեմ անի՝ էդ մարդն էլ դրեց, մի տարում ոնց կարողացավ, հանեցին պրծան Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am