ԵԱՀԿ. Պլանավորվում են բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի հետ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են բանակցություններ անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ «ամենաբարձր մակարդակով»: Այդ մասին TASS-ին երեքշաբթի հայտնել է կազմակերպության դիվանագիտական աղբյուրը: Նրա խոսքով՝ համանախագահները՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները, «պլանավորում են Վիեննա վերադառնալ Մշտական խորհրդին զեկուցելու համար իրենց ջանքերի արդյունքների մասին»: «Նրանք պլանավորում են ամենաբարձր մակարդակով շփվել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունների հետ, ինչպես նաև խորհրդակցություններ անցկացնել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ»,- ասել է զրուցակիցը:
