Մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով ազատազրկված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր Հայելի ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ դատավորների նկատմամբ իրականացվում է ահռելի ճնշումներ։
Նա իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը ջուր համարեց` հիշեցնելով նաև, օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ ուղղված դատավորներին։
Ըստ փաստաբանի՝ Քոչարյանին կալանավորելու հիմքերը առկա չեն, մյուս կողմից էլ՝ դատավորները չեն կարող չկալանավորել, քանի որ նրան ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ տեղի ունեցածը, նույնիսկ՝ ավելի վատը, կարող է տեղի ունենալ իրենց հետ։ Հայկ Ալումյանը նշեց, որ դատավորները Քոչարյանին ազատ արձակելու դեպքում կարող են դառնալ թիրախ վարչապետի եւ գործող իշխանության համար։
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը