«Ստուգեք ձեր կենսաթոշակային միջոցները, հարգելի քաղաքացիներ». Սուրեն Սահակյան

Կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեությունը շահառուների մոտ նորից անվստահության հիմքեր է ստեղծում: Դեռ անցած տարեվերջին շատ ու շատ քաղաքացիներ ահազանգում էին այն մասին, որ իրենց հաշիվներին աշխատավարձից պահվող 2.5 տոկոս եկամտի հետ զուգահեռ՝ պետության կողմից փոխանցվող 7.5 տոկոսը չի հասել կուտակային ֆոնդեր: Մամուլում կառավարության պատասխանատու օղակներից հնչած պաշտոնական մեկնաբանությունը տեխնիկական խնդիրներով էր իրավիճակը պատճառաբանում:

Վկայակոչում էին «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում հեղափոխությունից հետո արված շտկումները, որոնց հետևանքով համակարգը տեխնիկական կիքսեր էր տվել: Խոսքը Նիկոլ Փաշինյանի կառավարության զիջած ևս 2.5% աշխատավարձի պահումների մասին է, երբ կուտակային կենսաթոշակային համակարգ գանձվող 5 տոկոսի փոխարեն՝ պետությունն իր վրա վերցրեց ամեն աշխատուժի համար ևս 2.5%, աշխատավարձից պահումների բեռը՝ պահումները դարձնելով 2.5% աշխատուժ + 7.5% պետություն հարաբերակցությամբ: Խնդիրը մինչ օրս լուծում չի գտել, կամ իրականում խնդիրը ոչ թե՝ համակարգի, այլ՝ իշխանությունների ներսում է: Հերթական ահազանգը երեկ «Քաղաքացու որոշում» (ՔՈ) սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն էր արել: Ֆեյսբուքում նա հրապարակել էր իր հաշիվը ստուգած համակարգի տվյալները:
«Մինչ Կենտրոնական բանկն իր ներուժը հետևողականորեն օգտագործում ա ֆինանսական ոլորտի փոքր խաղացողներին շուկայից հանելու համար, իր վերահսկողության տիրույթում գտնվող խոշոր խաղացողները տարեկան 4% շահութաբերության պայմաններում (նախորդ տարի 13,1% էր) ապագա կենսաթոշակառուների միջոցները կարողանում են պակասեցնել։ Ստուգեք ձեր կենսաթոշակային միջոցները, հարգելի քաղաքացիներ։ 2018-ին դուք տուժել եք։ Դեռ համակարգի ներդրման առաջին օրերից կասկած կար, որ կուտակվող միջոցները երբեք էլ հետ չենք ստանալու։ Էդ կասկածները գնալով խորանում են։ Իսկ ԿԲ-ը պատշաճ վերահսկողություն իրականացնելու փոխարեն՝ փակում ա նրանց, ում փակելու համար ուժը բավարար ա գտնում։ Հ․Գ․ Ռուսները էս դեպքի համար մի լավ խոսք ունեն․ «Չես կարողանում «դուրս գնալ»՝ մի տանջիր «համապատասխան տեղդ»»,- գրել էր «Քաղաքացու որոշում» (ՔՈ) սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am