ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սենսացիոն հայտարարություն է արել

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Երեկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սենսացիոն հայտարարություն արեց, չհերքելով այն պնդումը, որ մեր պատմության առավել դաժան և մասշատաբային ահաբեկչական ակտի կազմակերպիչ Նաիրի Հունանյանը կարող էր ԱԱԾ գործակալ լինել, և որ այդ կարևորագույն փաստն, ըստ էության, մինչ այժմ թաքցվել է հանրությունից։ Սա հոկտեմբերի 27-ի ահաբեկչության վրա կարող է նոր լույս սփռել, և տեսականորեն վերաբացել այդ գործում կազմակերպիչների և ոգեշնչողների առկայության մասին հանրությանը վաղուց հուզող հարցի քննությունը։ Ես ինքս 1999 թ հոկտեմբերի 27-ի և հաջորդած դաժան օրերին ֆիզիկապես հեռու եմ գտնվել Հայաստանից, և անմիջականորեն չեմ զգացել իրադարձությունների պուլսը, սակայն ինձ երբեք չի լքել այն զգացողությունը, որ այդ մասշտաբի ահաբեկչությունը չի կարող պարզապես կազմակերպած լինել ֆանատիկոսների խմբի կողմից, որքան էլ որ նրանք համոզված լինեն իրենց գործողությունների իրավացիության մեջ, և որ այդ գործողությունները պետք է ունենային ազդեցիկ շահառուններ, որոնք կամ կազմակերպել, կամ էլ առնվազն ոգեշնչել և պատրաստ են եղել օգտվել այդ գործողությունների արդյունքներից։ Դրան հաջորդած դեպքերը, և նախորդ իշխանության մշտական դժկամությունը հետաքննել այս խնդիրը, միայն ավելացրել են մարդկանց կասկածները։ Այսօր, 20 տարի անց, հնարավորություն է ստեղծվել նորից վերաբացել պատմության այդ մութ էջը, և փորձել հասկանալ, այնուամենայնիվ կար այնպիսի ուժ, որը շահագռգռված էր այդ ահաբեկչության արդյունքի մեջ, և ուղղորդում էր Նաիրի Հունանյանին, առավել ևս, որ նա դեռ կենդանի է, և կարող է տեսականորեն և խոսել։ Կարող է և չխոսել, վախենալով, որ այդ ուժը դեռ շատ հզոր է, և նույնիսկ բանտում կարող է իրեն գտնել։ Սակայն ակնհայտ է, որ ճշմարտության բացահայտումը բխում է մեր երկրի ժողովրդավարական զարգացման և պետության ամրապնդման շահերից, և կարող է լույս սփռել այն հարցերի վրա, որոնք շարունակում են տանջել ոչ միայն զոհված պետական գործիչների մերձավորներին և հարազատներին, այլև մեզ շատերիս։ Այսօր յուրաքանչյուրս կուզեինք համոզված լինել, որ մեր պետությունը բավարար ինքնիշխան և ուժեղ է, և ընդունակ է պաշտպանել իր իսկ ընտրված առաջնորդների ֆիզիկական անվտանգությունը, իսկ դրա համար, առնվազն, պետք է բացահայտել անցյալում տեղի ունեցած այս սարսափելի հանցագործությունը, և պատասխան տալ բոլոր օդում կախված հարցերին։ Սա նաև մեր պարտքն է 20 տարի առաջ զոհված պետական գործիչների հիշատակի առաջ, որոնք իրենց կյանքն են տվել, ծառայելով Հայաստանի Հանրապետությանը: Ուստի ես սպասում եմ, որ Արթուր Վանեցյանի հայտարարությանը կհաջորդեն կոնկրետ գործողություններ, և պետության իրավապահ մարմինները չեն վարանի այժմ արդեն իրականացնել իրենց սահմանադրական պարտականությունները։

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am