Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար

Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի վաճառքի պայմանագրի շրջանակներում նշյալ համակարգերը կառավարելու համար Ռուսաստանում վերապատրաստում է անցնելու Թուրքիայի ՊՆ-ի մասնագետների 100 հոգանոց խումբ: Ուշագրավ է սակայն, որ թուրքական «Yeni şafak» իշխանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ մասնագետների խումբը Ռուսաստան մեկնելուց առաջ կմեկնի Ադրբեջան, որտեղ կուսումնասիրի այդ երկրի սպառազինության մեջ օգտագործվող ռուսական S-300 համակարգերը: Աղբյուրը, տեղեկություններ է հաղորդել նաև Թուրքիային մատակարարվելիք  S-400 համակարգերի ապագա տեղակայման վայրերի մասին: Ըստ այդմ՝ ռուսական S-400-ների մարտկոցներից մեկը նախնական տեղակայվելու է Անկարայից 35 կմ հեռավորության վրա գտնվող նախկինում Աքընջը կոչվող ռազմաբազայում, որը ռազմական հեղաշրջման փորձից հետո վերանվանվեց Մուրթեդ։ Իսկ երկրորդը մարտկոցը տեղակայվելու է Թուրքիայի հարավային, կամ հարավարևելյան սահմանամերձ շրջաններում։ Հիշեցնենք, որ Աքընջը ռազմաբազան 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ գրավվել էր ապստամբների կողմից։ Դրանից հետո շուրջ 8.000 քաղաքացի գրոհել էր ռազմաբազան՝ F-16 կործանիչները թռիչքը խոչընդոտելու համար: Միայն ռազմաբազայում սպանվել էր 7, իսկ շրջակայքում՝ 10 քաղաքացի, 59-ը վիրավորվել էր: Այս ռազմաբազայի ընտրությունը ռազմական առումով նպատակահարմարությունից զատ կարող է նաև խորհրդանշական նշանակություն ունենալ Թուրքիայի իշխանությունների համար:
    Yani safak

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am