Նիկոլ Փաշինյանի թվացյալ կայունությունը. Իշխանությունը տաք է պահում թեման

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները շարունակում են նախկին իշխանությունների դեմ իրական եւ մտացածին պայքարը։ Դրա վերջին արտահայտությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում հնչած մտքերն էին, որոնք մեծ մասամբ վերաբերում էին նախկին իշխանություներին։ Այո, նախկին իշխանությունները մասամբ՝ քաղաքական, ավելի շատ՝ քարոզչական դաշտում պայքարում են գործող իշխանության դեմ, ինչը բնական է։ Բայց մյուս կողմից` տպավորություն է, որ իշխանությանն այդ պայքարը եւ դրա մասին բարձրաձայնումն օդ ու ջրի պես պետք է։

Դրանով իշխանությունը մի կողմից՝ անընդհատ տաք է պահում «ներքին թշնամու» թեման, մյուս կողմից՝ բացառում է նախկինների շրջանակից դուրս իշխանությանն իրական ընդդիմության ձեւավորումը։ Այս սխեման շատ ձեռնտու է իշխանությանը. ի դեմս նախկին իշխանությունների՝ հակահեղափոխական թշնամիների կերպարի մշտական գոյություն, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած ընդդիմախոսություն նույնացնել հակահեղափոխության հետ՝ բացառելով իրական ընդդիմության կայացումը։
Ու պատահական չէր, որ նույն ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի քաղաքական կյանքում երբեւէ այնպիսի կայունություն չի եղել, ինչպես այսօր։ Այս կայունությունը, սակայն, խաբուսիկ կայունություն է, եւ իշխանությունը չի կարող մշտապես գործել առանց ընդդիմության։
Ընդդիմության, առաջին հերթին՝ խորհրդարանական ընդդիմութան բացակայությամբ առաջացած վակուումը, ի վերջո, լցվելու է, եւ որքան այն դատարկ մնա, այնքան ավելի մեծ է հնարավորությունը, որ կլրացվի ոչ քաղաքական տարրերով ու բովանդակությամբ։ Այնպես որ, իշխանությունն ինքը պետք է շահագրգիռ լինի իրական ընդդիմության կայացմամբ, այլապես դրա տեղը կարող են լրացնել մարգինալ ուժերը՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am