Ադրբեջանը «սադրիչ գործունեության» պատճառով արտաքսել է LifeNews-ի լրագրողներին/տեսանյութ/
Ռուսական LifeNews-ի թղթակիցներին վտարել են Ադրբեջանից: Այդ մասին լրագրողներին հայտնել է երկրի ԱԳՆ ղեկավարի մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը: Նա պարզաբանել է, որ լրագրողները հավատարմագրված չեն եղել և իբր «աղավաղել են իրական իրավիճակը»: Ակնհայտ է, որ Բաքվին իր նախընտրած «իրականությունը» ներկայացնելու գործին խանգարող արտասահմանյան լրագրողներ բնավ հարկավոր չեն:
