Կենտրոնական ավտոկայանի տնօրենի ավտոմեքենան այրելու փաստով քրեական գործ է հարուցվել: Գործը գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում: Այս մասին փոխանցեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Կոմիտեից նշեցին, որ նախաքննություն է ընթանում՝ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները ամբողջությամբ պարզելու՝ առեւրեւույթ գույքի դիտավորությամբ ոչնչացրած անձին հայտնաբերելու եւ նրա արարքներին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:
ՀԺ-ի հարցին, թե ի՞նչ հոդվածով է քրեական գործ հարուցվել, կոմիտեից նշեցին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով):
Հիշեցնենք, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, ժամը 02:30-ին այրել են ՀՀ կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Համբարձումյանը շուրջ 1 ամիս է՝ ինչ նշանակվել է ավտոկայանի տնօրեն: Նա աշխատանքներ է իրականացնում, որպեսզի Կենտրոնական ավտոկայանը կարգավորվի: Այս ընթացքում ավտոկայանից հեռացրել են տարիներ շարունակ այնտեղ հանգրվանած քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյին (Ռուբեն Կոստանյան):
Կոստանյանը տարիներ շարունակ պետական շինություն հանդիսացող Կենտրոնական ավտոկայանի ներսում՝ 2-րդ հարկում, «սեփական» սենյակ եւ հյուրանոց է ստեղծել ապօրինի, որն արդեն չկա, քանի որ Կոստանյանին այնտեղից հեռացրել են՝ իր իրերով հանդերձ:
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը