2 վատթարագույն կոնֆիգուրացիայի մասին, կամ Փաշինյանի անվտանգությունը կրկնապատկեք պարոնայք

2 վատթարագույն կոնֆիգուրացիայի մասին, կամ Փաշինյանի անվտանգությունը կրկնապատկեք պարոնայք Վերջին օրերին հաճախակի է դարձել վարչապետ Փաշինյանին ֆիզիկապես վերացնելու վարկածը: Այս վարկածը բնույթով հանցավոր, իսկ հետևանքներով աղետաբեր է ՀՀ-ի համար: Փաշինյանին լիկվիդացնելու վարկածը դաշտ է նետվել Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների կարկառուն «մուտիլովչիկների» կողմից հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը թարմացնելու ֆոնին, երբ Վահան Շիրխանյանն իր բաց նամակով դիմեց Ռոբերտ Քոչարյանին, իսկ Քոչարյանի կողմնակիցները սկսեցին Նիկոլին հիշեցնել թե ինչ իրավիճակ էր տիրում մինչ հոկտեմբերի 27-ը: Ընդհանրապես նախկին կոռումպացված օպոռտունիստների ակտիվանալը վերջին օրերին հեչ լավ հեռանկար չի խոստանում, իսկ ներքաղաքական իրավիճակը վերջիններիս գործունեության համար պարարտ հող է ստեղծել: Հիմա մի պահ պատկերացրեք, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անհաջող կամ բարեհաջող մահափորձ է իրականացվել. ո՞վ է դրանից ամենաշատը տուժում և հատկապես որ շրջանակներն են շահում: Ներկայիս իրավիճակը հիշեցնում է 1995 թվականը, երբ Վազգեն Սարգսյանի նկատմամբ մահափորձ էին պլանավորել, ինչից հետո բոլորը պետք է դրանում մեղադրեին ՀՀՇ-ին և իշխանությունը սկուտեղի վրա մատուցեին նրան խիստ ընդդիմացող ինստիտուցիոնալ ուժին: Վանո Սիրադեղյանն այս մասին գրել է վտարանդիության առաջին տարիներին և շեշտել, որ 95-ի հեղաշրջումը կանխվեց Դավիթ Շահնազարյանի շնորհիվ: Հիմա մենք գտնվում ենք գրեթե նույն վիճակում, երբ Նիկոլ Փաշինյանն ունի բարձր լեգիտիմություն և շատ ներքին հակառակորդներ, որոնց չի կարողանում արհեստական քրեական գործերով լռեցնել, իսկ իր հետ մի բան պատահելու դեպքում դրանում մեղավորության բոլոր սլաքները թեքվելու են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և նրանց մերձավորների դեմ: Այս պարագայում անխուսափելի են լինելու փողոցային հաշվեհարդարները և երկիրը մտնելու է տոտալ քաոսի շրջափուլ, իսկ արդյունքում Ալիևը արագ լուծելու է Արցախի հարցը: Նման բովանդակությամբ սցենարը կարող է իրականացվել երկու հնարավոր կոնֆիգուրացիայով. 1. Կամ պղտոր ջրում ձուկ որսացողները կկազմակերպեն այդ դավադրությունը Նիկոլի դեմ` դրա արդյունքում իշխանությունը վերցնելու հույսով: 2. Կամ Նիկոլ Փաշինյանն ինքն իր դեմ անհաջող մահափորձ կկազմակերպի, մի քանի օր կթողնի, որ ժողովուրդն իրականացնի Լինչի դատաստանը և վերջում բոլոր իրեն խանգարող ուժերին կլցնի բանտերը, որպեսզի դրանով լուծի բոլոր հարցերը: Վերոգրյալ երկու սցենարների պարագայում էլ ուղղակիորեն կտուժի մեր պետականությունն ու միարժեքորեն հավիտյանս կկորցնենք Արցախը: Էս օդում պտտվող դավադրության հեռանկարը պետք է հենց օրորոցում խեղդել, մենք Լիբանանի վերածելու հայրենիք չունենք: Հիշեք, թե ինչ ուժեր են այսօր շունչները պահած սպասում նմանատիպ իրավիճակի, հիշեք և օր առաջ կանխեք արդեն իրականությանը շատ մոտ թվացող դավադրության իրագործումը: Նորից եմ ասում էս պլանի հավանական իրագործողներին Քոչարյանական և Սարգսյանական շրջանակներից դուրս փնտրեք:

 

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am