Ի հիշատակ զոհված հերոս տղաների
Այսօր` ապրիլի 5-ին, Ստեփանակերտում Ազատամարտի վետերանների միության մոտ էին հավաքվել մեծ թվով երեխաներ, ովքեր ոտքով մոմավառության երթ կատարեցին: Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երթը նվիրված էր ապրիլի 1-ից ազերի բաշիբոզուկների կողմից հայտնի դեպքերի ժամանակ զոհված հերոս տղաների հիշատակին: Երթը ավարտվեց Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում:
