Փաշինյանի ակնարկած սենյակներից մեկը բացահայտվեց (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն իր երկարաշունչ ասուլիսում խոսեց այն սենյակների մասին, որտեղ իր դեմ են հանդես գալիս։ Նա նշեց, որ այդ սենյակները երեքն են, թեև չբացառեց, որ դրանց քանակն ավելի շատ կարող է լինել։ Փաշինյանը նաև ասաց, որ իրեն հետո գալիս պատմում են, թե ինչ է խոսվել այդ սենյակներում։ «Ժողովրդի վարչապետի» այդ ակնարկներն ակնհայտորեն ուղղված էին սեփական թիմակիցներին։ Մենք բազմիցս նշել ենք, որ «թավշյա» իշխանության ներսում առնվազն երկու թև կա՝ Տիգրան Ավինյան և Արթուր Վանեցյան։ Այդ թևերն իրար դեմ են գործում, բայց ունեն ընդհանուր հայտարար, այն է՝ Նիկոլ Փաշինյանը անարդյունավետ ղեկավար է, և պետք է պատրաստվել առանց Նիկոլ քաղաքական կյանքին։ Ներիշխանական թևերից մեկի առաջնորդի մասնակցությամբ երեկ կառավարության նիստի ժամանակ բանավեճ տեղի ունեցավ։ Խոսքը Նիկոլ Փաշինյան–Տիգրան Ավինյան լեզվակռվի մասին է (տե՛ս կից տեսանյութը)։ Դա սառցաբեկորի երևացող կողմն է։ Ներիշխանական գզվռտոցի միքանիրոպեանոց հրապարակայնացումը։ Վարչապետի ու փոխվարչապետի լեզվակռվի ենթատեքստն այն է, որ Փաշինյանը նյարդայնացած է Ավինյանի ստվերային գործունեությամբ, քանզի վերջինս իշխանության ներսում սեփական թիմն է հավաքում։ Ի դեպ, այդ թիմում ընդունված է Փաշինյանին «ճղճղան»անվանել։ Ավինյանը Փաշինյանից տարբերվելու համար նույնիսկ իմիջային փոփոխության է ենթարկվել՝ սափրելով թրաշը. սա զուտ հոգեբանական պահ է։ Թե ինչպես է Ավինյանին հաջողվել ներիշխանական բևեռ դառնալ, շատ պարզ է։ Փաշինյանը պետական կառավարումից գլուխ չի հանում ու հավես էլ չունի։ Նրան հոգեհարազատ են հանրահավաքները, սելֆիները, «լայվերը», շոուները և էժանագին ներկայացումները։ Փաշինյանը միայն մեկ բանով է լրջորեն ու մշտապես զբաղվում՝ քաղաքական դատավարություններով ու հետապնդումներով։ Փաշինյանն ավելի շատ որպես ՀՔԾ պետ է աշխատում, քան վարչապետ։ Բայց քանի որ պետությունն ամեն դեպքում վարչապետից պահանջում է առավելապես տնտեսական կյանքին վերաբերող որոշումների կայացում ու կաբինետային աշխատանքային մթնոլորտ, ուստի Փաշինյանը ստիպված իր լիազորություններն ավելի ու ավելի շատ է պատվիրակում թիմակիցներին, մասնավորապես փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Վերջինս էլ, ստանալով լիազորություններ, պետական կառավարման համակարգում աստիճանաբար ուժեղանում է։ Ու քանի որ պետական կառավարման մեջ գերլիազորություններ ստացող անձն օբյեկտիվորեն հասկանում է, թե ինչքան հակապետական է Փաշինյանի գործունեությունը, ուստի առաջանում է հակասություն։ Ավինյանը Փաշինյանի համեմատ ադեկվատ է։ Իսկ ցանկացած քիչ թե շատ ադեկվատ մարդ, առավել ևս՝ պաշտոնյա, չի կարող հակասություն չունենալ Նիկոլի հետ։ Ահա այստեղ էլ պետք է փնտրել Փաշինյան–Ավինյան հակասության աղբյուրը։ Ճիշտ է, այսօր Փաշինյանը դեռևս ունի այնպիսի վարկանիշ, որ ներիշխանական դավադրությունը նրա դեմ չի կարող բան փոխել, բայց դա այսօր։ Վաղը պատկերն այլ է լինելու, ու դա տեսնում են քաղաքականապես քիչ թե շատ պատրաստվածություն ունեցող մարդիկ։ Քանի որ Ավինյանենք ու մյուսները ներսից են տեսնում, թե ինչպես է գահավիժում Փաշինյանը, ուստի արդեն պատրաստվում են նրա անկմանը։ Պատրաստվում են այնպես, որ իրենք չմնան Փաշինյանի գահավիժող վարկանիշի փլատակների տակ։  7or.am  Հայկ Ուսունց

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am