Հայկական ուժերը վերականգնել են ապրիլի 1-ի դրությամբ եղած սահմանագիծը
Razm.Info-ն գրում է. Հայկական ուժերը վերականգնել են ապրիլի 1-ի դրությամբ եղած սահմանագիծը: Այս պահին Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ հայկական դիրքեր չկան: Այս մասին Ստեփանակերտում Պաշտպանության բանակի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը:
