ԼՂՀ ՊԲ-ն նոր տվյալներ է հրապարակել
ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հրապարակել է վերջին տվյալները շփման գծում տեղի ունեցած մարտերի պատճառով ունեցած կորուստների մասին: Այսպես, ՊԲ-ն տվել է 29 զոհ (7 սպա եւ ենթասպա, 22 սերժանտ, շարքային, պայմանագրային զինծառայող), 101 վիրավոր (20 սպա եւ ենթասպա, 81 սերժանտ, շարքային, պայմանագրային զինծառայող), անհետ կորածների թիվը հասել է 28-ի: Ադրբեջանի ԶՈւ մարդկային կորուստները մի քանի հարյուրի են հասնում: Ինչ վերաբերում է տեխնիկային, ապա ՊԲ-ն կորցրել է 14 տանկ, իսկ Ադրբեջանի ԶՈւ-ն կորցրել է 24 տանկ, 4 ՀՄՄ (հետեւակի մարտական մեքենա), 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 12 ԱԹՍ (անօդաչու թռչող սարք), 1 «Գրադ» կայանք:
