Մի՛ հանձնեք մեր հաղթանակը այլոց․ բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

«Ազատ խոսք և ազատ միտք» ՀԿ-ն բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Անցյալ տարի ապրիլին մենք մեր ընկերների, համակուրսեցիների հետ դուրս եկանք փողոց և մենք միասին Ձեր առաջնորդությամբ արեցինք հեղափոխություն։ Մենք ուզում էինք փոփոխություններ, մենք հավատում էինք ձեզ և հավատում էինք մեր գաղափարներին։ Եվ մայիսի 8-ին մենք վստահ էինք, որ մենք հաղթել ենք։ Եվ դա, իրոք, այդպես էր։ Անցյալ տարի ապրիլին Դուք Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայտարարեցիք, որ թույլ չեք տա որևէ մեկին՝ խլելու ժողովրդի հաղթանակը։ Մենք պաշտպանեցինք Ձեր կոչը, թեև մինչև վերջ այդ պահին չհասկանալով, թե խոսքն ինչի մասին է։ Իհարկե, դա առաջին հերթին Ձեր, բայց նաև իմ, իմ ընկերների ու տասնյակ հազարավոր երիտասարդների հաղթանակն էր։ Այսօր հանկարծ մենք տեսնում ենք, որ առաջին պլանում են հայտնվում մարդիկ, որոնցից անկախության շրջանի Հայաստանում դժվար է որևէ դրական հետք գտնելը։ Պրն վարչապետ, ի՞նչ անելիք ունեն նոր Հայաստանում Անդրանիկ Քոչարյանները, Ջհանգիրյանները, Շիրխանյանները։ Ինչո՞ւ եք մեր հաղթանակը հանձնում նրանց։ Կա՛մ Դուք ազնիվ չէիք անցյալ ապրիլին, կա՛մ Դուք թույլ եք այս ապրիլին։ Մի՛ հանձնեք մեր հաղթանակը այլոց, մանավանդ՝ նրանց, ովքեր Ձեզ դիտում են որպես ժամանակավոր փուլ՝ իրենց իշխանության հասնելու ճանապարհին։ Ամեն ինչից զատ՝ Դուք չունեք այդ իրավունքը։ Մենք հազիվ էինք ազատվել մարդկանցից, որոնց կենսագրությունները ծայրից ծայր պարուրված են մութ պատմություններով։ Ի՞նչ եք ուզում ասել սրանով։ Ինչո՞ւ հեղափոխական «Իմ քայլի» ցուցակում պետք է լինի Անդրանիկ Քոչարյանը, ո՞ր արժանիքի համար, իսկ Ջհանգիրյանը վերահսկի քննչական մարմիններին, իսկ տեռորիստական բանդա կազմավորելու մեջ մեղադրվող Շիրխանյանը կատարի սրանց կամ այլոց հրահանգները։ Ի՞նչ խնդիր եք լուծում Դուք։ Կարո՞ղ եք անկեղծ ասել, հեղափոխության ո՞ր նպատակներն եք լուծում պետությունը կեղեքած այս մարդկանց միջոցով։ Երիտասարդության արած հեղափոխությունից մեկ տարի անց Դուք այսօր հենվում եք ոչ թե մեր, այլ անկախության բոլոր ժամանակների ամենավարկաբեկված անձանց վրա։ Գուցե դրանով Դուք ինչ որ մասնավոր հարցեր եք լուծում, բաց հաստատ զիջում եք շատ ավելի կարևոր մի բան՝ մեր վստահությունը։ Ընտրությունը Ձերն է»։ Հովակիմ Կյուրեղյան «Ազատ խոսք և ազատ միտք» ՀԿ

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am