Mes félicitations. Վերադարձ Հին Հայաստան

Իշխանափոխության ժամանակ հիմնական կարգախոսը «Նոր Հայաստանն» էր․ ենթադրվում էր, որ կերտվում է «Նոր Հայաստան», և «Հին Հայաստանն»՝ իր կլանային պայքարով, անարդարություններով, ընտրակեղծիքներով, իշխանական լծակները հարստացման համար օգտագործումով, մնում է ետևում։ Այսինքն, «Նոր Հայաստան»- նոր հարաբերություններ։ «Նոր Հայաստանը» կոնկրետ բովանդակությամբ չէր լցվել. այն ընդամենը հնի մերժումն էր և ենթադրվում էր, որ ժամանակի ընթացքում բովանդակությամբ կլցվի։ Պատահական չէր, որ «հեղափոխությունն» այդպես էլ հռչակագիր չունեցավ։ Դա նույնն է, որ երեխա ծնվի ու այդպես էլ ծննդական, անուն, ազգանուն չունենա։ Հեղափոխության հռչակագիր չհայտնվեց, որովհետև այնտեղ գրելու բան չկար. այն ընդամենը մերժում էր։ Սակայն մերժումն արդեն իսկ որոշակի առաջընթաց էր, սակայն այդ առաջընթացը կանգնեց ու սկսեց հետընթաց ապրել, որովհետև «հեղափոխության» անկյունաքարում դրվեց «Մարտի 1»-ի գործը։ Դա Հին Հայաստանի ողբերգական հանգրվաններից մեկն էր ու 1996-ի ընտրակեղծիքների հետևանքով ժողովրդական ընդվզման օրգանական շարունակությունը։ 1996-ի արդյունքով հայակական քաղաքական դասը պառակտվեց ու հետագայում սկսվեցին վերադասավորումները։ 2008-ին պառակտված մի հատվածի ռևանշի փորձն էր մյուս հատվածի նկատմամբ։ Պարզ է, անարդարությունները ծնում են անարդարություններ, որոնց ընթացքը դժվար է կանգնեցնել։ «Հեղափոխությունը» կարծես թե այդ ընթացքը պետք է կանգնեցներ, սակայն «Մարտի 1»-ի գործը Հին Հայաստանի հին վեճի վերակենդանացրեց ու «հին» դերակատարները դարձան այսօրվա հերոսներն ու դիսկուրս թելադրողները, իսկ «հեղափոխականներն» ասելիք չունեն. նրանք երկրորդ պլան են մղվել։ Բարով վերադարձ Հին Հայաստան։ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am