Մոռանանք «Լավրովի պլանի» մասին

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանում, անշուշտ, կան քաղաքական ուժեր և գործիչներ, որոնք իրենց հավակնություններն այսպես թե այնպես կապում են Ռուսաստանի աջակցության հետ: Նրանցից շատերը սերտորեն համագործակցում են այդ երկրի քաղաքական շրջանակների հետ, «մեսիջներ» են ստանում կամ ուղարկում: «Ղարաբաղը Ռուսաստանի մանդատի տակ հանձնելը» հենց այդ տեսակի ուղերձ է: Առաջարկն, իմ կարծիքով, անընդունելի է, որովհետև եթե դու կամավոր զիջում ես քո ինքնիշխանության թեկուզ մի մասը, ապա նա, ով այդ մասը ստանում է, ավելի ազատ է իրեն զգում՝ այս կամ այն լուծում քո վզին փաթաթելու հարցում: Ինձ թվում է, պետք է հակառակը՝ ամրապնդել Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը, և այդ առումով վարչապետի ջանքերը՝ այդ պետության ներկայացուցիչներին բանակցությունների կողմ դարձնելու ուղղությամբ, սկզբունքորեն ճիշտ են: Եվ հակառակը. ինձ թվում է, անիմաստ են՝ «պարոն Պուտինից հայ ժողովրդի հաղթանակը բերելու» փորձերը: Մինչև 2018 թվականի ապրիլը դա աշխատող մեխանիզմ էր, սակայն հիմա, երբ Հայաստանի քաղաքացիներն իրենք, առանց որևէ ճնշման, առանց արտաքին միջամտության ընտրել են իրենց իշխանությունը (իր բոլոր թերություններով հանդերձ), այժմ անիմաստ է դրսում փնտրել մեր իրականության վրա ազդեցության լծակներ: Ռուսաստանը հնարավորություն չունի Հայաստանում կամ Արցախում իշխանություն փոխելու, սակայն կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ղարաբաղյան խնդրի իր նախընտրած կարգավորման ծրագիրը (այսպես կոչված «Լավրովի պլանը», որն իր հերթին «մադրիդյան սկզբունքների վատթարագույն տարբերակ է) կյանքի կոչելու համար: Սա այն դեպքն է, երբ մենք բոլորս, մոռանալով տարաձայնությունների մասին, պետք է դրան դիմադրենք և օգնենք մեր իշխանությանը, որ այն նույնպես դիմադրի: Ես չգիտեմ, կան արդյոք աշխարհում հայեր, որոնք համաձայն են այդ ծրագրի հետ՝ տարածքների զիջում հանրաքվեի անորոշ խոստման դիմաց: Բայց եթե նման մարդիկ կան, ապա նրանք խորը մոլորության մեջ են, որովհետև դա ուղիղ ճանապարհ է դեպի լայնամասշտաբ պատերազմ. այդ «պլանի» իրականացումը պարզապես հնարավորություն կտա Ադրբեջանին՝ իր համար ավելի հարմար դիրքից մեզ վրա հարձակվելու: Կարգավորման նման ծրագիրը մերժելու հարցում, համոզված եմ, հնարավոր է հասնել և աշխարհին ցույց տալ ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև բոլոր հայերի միասնականությունը: Այնպես, ինչպես մենք չենք վիճում այն մասին, թե արդյոք եղել է Հայոց ցեղասպանություն, այնպես էլ, կարծում եմ, կարող ենք չքննարկել այն հարցը, թե արդյոք մեզ համար ընդունելի է «Լավրովի ծրագիրը»: Կողմերը և միջնորդները պետք է մտածեն ավելի իրատեսական գաղափարների մասին»: Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am