Նոր քայլ. ինչ է սպասվում Մանվել Գրիգորյանին

««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Հատուկ քննչական ծառայությունը ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հիվանդության իսկությունը պարզելու նպատակով ստեղծել է անկախ բժիշկների հանձնաժողով՝ փորձելով այդ կերպ հասկանալ, թե նրա կողմից ներկայացված բժշկական փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ: Ինչպես հայտնի է, օրերս Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարաձգել է 2016-ին ապրիլյան պատերազմի օգնությունը հափշտակելու, ինչպես նաեւ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու համար մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը: Մանվել Գրիգորյանը կալանավորվել է 2018 թվականի հունիսի 19-ին:

Եվ, ահա, տեւական ժամանակ է, ինչ ԱԺ նախկին պատգամավորի պաշտպաները պայքարում են, որ նախաքննական մարմինը, հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինի գրավով, սակայն 2018 թվականի հունիսից մինչ օրս փորձերը անցնում են ապարդյուն:
Արդյունքում պաշտպանները համոզել են ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին եւ նրա հիվանդությունների մասով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Մենք ՄԻԵԴ ենք դիմել, որովհետեւ խոշտանգում է տեղի ունենում, երբ նման հիվանդություններ ունեցող անձը գտնվում է կալանքի տակ: ՄԻԵԴ-ն արագ արձագանքեց, գտավ, որ դիմումը համապատասխանում է դատարանի չափորոշիչներին, եւ մեզնից պահանջել է ապացույցներ, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է կալանքի տակ եւ ունի մեր մատնանշած ծանր հիվանդությունները: Քիչ առաջ մենք այդ փաստաթղթերն ուղարկել ենք»: Ու մինչ պաշտպանները պայքարում են Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու համար, Հատուկ քննչական ծառայությունը որոշել է իրավիճակից դուրս գալու համար նոր քայլերի դիմել: Մասնավորապես, «Ժողովուրդ» թերթին հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի ստուգման նպատակով ստեղծել է անկախ փորձագետների խումբ` պարզելու, թե Գրիգորյանը իրականում ինչ առողջական խնդիրներ ունի, եւ արդյոք վերջինիս կողմից ներկայացված առողջական վիճակի մասին փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը այս քայլին է գնացել այն բանից հետո, երբ կաշառքի գործով կալանավորված Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ը կարծիք հայտնեց հօգուտ մեղադրյալի: Ուստի նախաքննական մարմինը հնարավոր նման գործընթացներից զերծ մնալու համար, եւ որպեսզի առհասարակ հետագայում նախաքննական մարմնին եւ դատարանին չմեղադրեն անձին անհիմն կալանքի տակ պահելու համար, որոշել է դիմել անկախ փորձագետների: Հենց վերջիններս էլ պետք է գնահատական տան, թե արդյոք առողջական վիճակի մասին փաստաթղթերը, որոնք ներկայացրել է Մանվել Գրիգորյանը, համապատասխանում են իրականությանը, թե ոչ: Թերթը տեղեկությունը փորձեց պարզել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանից, թե նախաքննական մարմինը արդյոք ստեղծել է անկախ փորձագետների խումբ` պարզելու, թե Գրիգորյանը իրականում ինչ առողջական խնդիրներ ունի եւ արդյոք վերջինիս կողմից ներկայացված առողջական վիճակի մասին փաստաթղթերը համապատասպանում են իրականությանը, թե ոչ: Ի պատասխան մեր հարցման` ՀՔԾ լրատվական բաժնից հայտնեցին. «Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ: Հանձնաժողովում ընդգրկվել են նաեւ պաշտպանության կողմի միջնորդած 3 փորձագետներ: Թե՛ առաջնային եւ թե՛ հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններով` Մ. Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին»: Սպասենք զարգացումներին: Իսկ մինչ այդ նկատենք` Մանվել Գրիգորյանի փաստաբանները դատարան են դիմել՝ միջնորդելով Գրիգորյանին ազատ արձակել գրավի դիմաց»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am