Որ քաղաքացու օրը չդառնա անեծքի օր․ Վահան Իշխանյան

Թավշյա հեղափոխությունը Հայաստանում վերածվել է տեղեկատվական պատերազմի, ընդ որում այդ պատերազմը հրահրողը հենց Նիկոլ Փաշինյանի շրջանակներն են, մարտի 1֊ի գործի վերաբացումը իրավական ձախողման ենթարկելով, իրավական պարկուճները փոխարինում են 90֊ականների ՀՀՇ֊ական պաշտոնյաների «նամակների» պարկուճներով, ովքեր իշխանությունը ձեռքներից պլստացնելու քինախնդրութունն են լուծում «մահացու մեղքերի» մեջ մեղադրելով երկրորդ նախագահին։ Հեղափոխական ակտիվը՝ մտավորականներ ու ակտիվիստներ, ինչու չէ, նաև դերասան ու երգիչ, որոնցից շատերը էրեկվա երեխան չեն, ապրել են հհշ֊ական դաժան տարիները, բայց հիմա, որ հանկարծ հետ չմնան ամբոխային հաշվեհարդարից, մեծագույն հրճվանքի մեջ հհշ֊ական քինախնդրության քարն են նետում նշանակված թիրախին։ Չեն հասկանո՞ւմ, որ թեկուզ տեղեկատվական լինի պատերազմը, այսուհանդերձ վարկաբեկման սահմաններ կան, որոնք հատելը շատ վտնագավոր հետրևանքների կարող է հանգեցնել, դիմացինները հավի ճտեր չեն, որ գործ սարքելով ու հհշական լաչառություններով վզները ոլորեն։ Նրանք պատերազմով անցած, ավելին՝ պատերազմ հաղթած, ամեն ինչ տեսած մարդիկ են, գիտեն համբերելու ժամանակը և պատասխան տալու ժամանակը, և ինչքան էլ համբերատար լինեն, մեկ է, երբեք թույլ չեն տա պարտություն, էն էլ որ ամեն արժող֊չարժող իրենց ոտի տակ տա։ Հա, մարտի 1֊ը ապացուցել է որ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվության զգացումի դեֆիցիտ ունի, բա հրճվողնե՞րը, էնքան կամք չունե՞ն ընդունելու համար, որ մարտի 1֊ի գործը ձախողվել է, չի ստացվել գործը սարքել, գոնե ներքուստ խոստովանո՞ւմ են իրենց ինտելեկտին չդավաճանելու համար, և արդյո՞ք գիտելիք ու խելք էնքան չունեն, որ հասկանան՝ կանգ չառնելն ու կրքերի թեժացումը չարագուշակ հեռանկար է գծագրում։ Եթե կանգ առնել չկա, ուրեմն, հակամարտությունը գնալով կսրվի, մանավանդ դրա համար պարարտ հող կստեղծեն սոցիալական աճող դժգոհությունները. ինչքան էլ վարչապետը սոված մարդկանց ճամփեքին կանթեղ դառնա ու թրթռա, նրանց ըմբոստությունը չի կարողանալու կանգնեցնել, իսկ եթե նրանց սրտերում ինչ որ բան կբորբոքի, ապա միայն հեղափոխությունից հուսախաբությունը։ Պատերազմի մեջ գտնվող հայրենիքի համար մտահոգ մարդիկ կանհանգստանային, և ոչ թե իշխանության ռեպրեսիվ մեքենայի հույսին, հրճվանքի յուղ կկաթեցնեին տեղակատվական պատերազմի վրա, բորբոքելով այն. ինքնապատասխանտվության բացակայությունը տեղեկատվական պատերազմը հանգեցնում է մեկ այլ պատերզմի. եթե մի կողմում իրար դուխով ասելով են դուխ ստանում, ապա մյուս կողմում դուխի կարիք չունեն։ Հայաստանը հսկա Ռուսաստան չի, ոչ էլ նույնիսկ Ուկրաինա, որ հեղափոխական հակամարտության արդյունքում երկրի կողքից ինչքան էլ տաշեն, չվերջանա։ Բա հետո՞, «քաղաքացու օր» են պատրաստվում նշել, եթե հեղափոխության «սերն ու հանդուրժողականությունը» իրոք կարևոր խորհուրդ ունեն իրենց համար, չեն մտածո՞ւմ այդ խորհուրդը այնպես փայփայեն, որ քաղաքացու օրը չդառնա անեծքի օր։ Գրում է հրապարակախոս Վահան Իշխանյանը իր ֆեյսբուքյան էջում

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am