Նիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է ներիշխանական դավադրությունից

Վախեցած ու անհանգիստ մարդու ասուլիս։ Այսպես կարելի է բնութագրել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երեկվա միջոցառումը։ Գիտելիքների ու փորձի պակասը նրա մոտ վախեր ու անհանգստություն է առաջացրել։ Վիճակը չի շտկում նույնիսկ փոքրիկ աղջկան ծոցն առնելու պրակտիկան (Զիգմունդ Ֆրեյդի «Երազների մեկնություն» գրքում և հոգեվերլուծությանը նվիրված դասախոսություններում մանրամասն նկարագրված են Փաշինյանի ապրումները և հոգեվիճակը)։ Պետական կառավարումն այլ բան է պահանջում։ Փաշինյանը վախեցած է ու անհանգիստ նաև այն պատճառով, որ սկսել է իր շուրջը դավադրություններ փնտրել։ Նա առաջին անգամ խոսում էր, որ իր իշխանությանը ոչինչ չի սպառնում, և իր հետևից նույնիսկ «Ֆերարի» ավտոմեքենայով հնարավոր չէ հասնել, բայց այդ արտաքին ինքնավստահությունը մատնում էր նրա ներքին անվստահությունը։ Հոգեբանությունից հայտնի է, որ ում մոտ ինչ ցավում է՝ նա դրանից էլ խոսում է։ Եթե Փաշինյանը վստահ է, որ իր աթոռին ոչինչ չի սպառնում, ապա ի՞նչ իմաստ ուներ ժամեր տևող ասուլիս հրավիրել ու ամեն խոսքի մեջ կամ խոսքի տակ այդ միտքն անցկացնել։ Ինքնավստահ մարդը կարիք չունի խոսելու, որ իշխանության հարցով մտահոգված չէ, ինչպես որ քաջ մարդը երբեք չի գոռում, որ ինքը վախկոտ չէ։ Ի դեպ, Փաշինյանը վախեցած է ոչ միայն ընդդիմությունից ու արտաքին մարտահրավերներին դիմագրավել չկարողանալու հեռանկարից, այլ նաև իր թիմակիցներից։ Երբ նա խոսում էր այն մասին, որ գիտի այն երեք սենյակները, որտեղ իր մասին խոսում են, քանզի խոսողների մի մասը հետո գալիս իրեն պատմում է, թե ինչ են խոսել, իրականում նկատի ուներ ներիշխանական դավադրությունները։ Ոմանք մտածեցին, թե 3 սենյակները կարող են վերաբերել ՀՀ նախկին երկու և գործող նախագահներին (Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արմեն Սարգսյան), բայց դա այդպես չէ։ Փաշինյանն այդ սենյակների մասին խոսելիս նկատի ուներ իր թիմի ներսում առաջացած խմբավորումներին, որոնք իրար միս են ուտում, բայց որոնց մոտ կա ընդհանուր հայտարար այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը պետության ղեկավար չի կարող լինել, որ նա ձախողվում է, և որ ձախողվելով՝ կարող է բոլորին ձախողել, ուստի պետք է այլընտրանքային տարբերակներ ունենալ։ Փաշինյանն, ըստ ամենայնի, զգում է, որ թիմի ներսում ինքն աստիճանաբար կորցնում է իր լեգիտիմությունն ու ազդեցությունը ուժային կառույցներում և կառավարության տնտեսական բլոկի մոտ։ Զգում է ու փորձում կանխել դավադրությունը։ Դավադրության իրական հեղինակը, սակայն, Նիկոլի թիմակիցները չեն։ Դավադրության հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, որը պետական կառավարման համակարգը և իշխանական հարաբերությունները դարձրել է ընտանեկան բիզնես։ Պատահական չէր, որ երեկվա ասուլիսի մեծ մասը նա նվիրեց իր ընտանիքին՝ այդպիսով «խուրդելով» շատ ու շատ բաներ և է՛լ ավելի վատ վիճակի մեջ դնելով թե՛ իրեն, թե՛ իր ընտանիքի անդամներին։ Այնպես որ, դավադիրը որ տնից չլինի, «եզը» երթիկից չեն հանի։ Հայկ Ուսունց 7or.am

դիտվել է 271 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am