Տարածքների հանձնումը Արցախի ու Հայաստանի անվտանգության համակարգի փլուզումն է. Մասիս Մայիլյանի հարցազրույցը` Регнум-ին

yerkir.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հարցազրույց է տվել Регнум-ին:

Խոսելով խորհրդատվությունների ակտիվացման մասին` նա նշել է, որ Բաքվի ու Երևանի միջև հանդիպումների որոշակի ինտենսիվացումը կապված է միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու` կողմերի ձգտման հետ:

Հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է բանակցային գործընթացում ԼՂՀ-ն ներգրավելու անհրաժեշտության մասին, ինչպե՞ս է ինքը տեսնում այդ գործընթացը, Մայիլյանը պատասխանել է. «Նախ նշեմ, որ եռակողմ ձևաչափի վերականգնման հարցում Երևանը և Ստեփանակերտը նույն դիրքորշումն ունեն: Ժամանակը ցույց է տվել, որ հենց եռակողմ ձևաչափն է ամենարդյունավետը եղել: Հենց այդ ձևաչափով հաջողվեց ձեռք բերել միակ զգալի արդյունքը` կրակի դադարեցման մասին` 1994 թվականի եռակողմ համաձայնագիրը, որը կնքվեց ՌԴ-ի միջնորդությամբ: Եռակողմ բանակցային ձևաչափի հաջողության բանաձևը շատ պարզ է` կողմերից յուրաքանչյուրն ուղիղ ներկայացնում էր իր շահերը և քննարկում իր իրավասությունների մեջ մտնող հարցերը»: Հարցին` ԼՂ հակամարտության կարգավորման նախագծերի ճնշող մեծամասնությունը ենթադրում է ԼՂՀ-ի տարածքի կրճատում, ինչպե՞ս է ինքը վերաբերվում այդ գաղափարներին, Արցախի ԱԳՆ ղեկավարն ասել է` քանի որ հայ-ադրբեջանական հակամարտությունը տարածքային վեճ չէ, ուստի տարածքային զիջումների վրա հիմնված լուծումները անհեռանկարային են և չեն արտացոլում հակամարտության էությունը:

«Տարածքների հանձնումը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգության համակարգի փլուզմանը տանող ուղիղ ճանապարհն է: Այլ կերպ ասած` մեզ համար այդ հարցը գոյության նշանակություն ունի: Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններից հետևում է, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակն է գրավել ոչ միայն Արցախը, այլև ՀՀ-ի Սյունիքի մարզը, անգամ` մայրաքաղաք Երևանը: Մենք պետք է ամենայն լրջությամբ վերաբերվենք Ադրբեջանի նախագահի ու ԶՈւ գերագույն հրամանատարի հայտարարություններին և չհեշտացնենք դեպի այդ ռազմավարական նպատակը տանող ճանապարհը: Հիշեցնեմ, որ Արցախի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է անցյալին վերադառնալու անհնարինության և անթույլատրելիության մասին` ինչպես կարգավիճակի հարցում, այնպես էլ` տարածքների: Բացի այդ` 2009 թվականի հուլիսի 17-ից հետո, երբ հրապարակվեցին միջնորդների մոտեցումները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ խեղաթյուրված բանակցային գործընթացի վերագործարկման անհրաժեշտության, Արցախի` բանակցային գործընթաց վերադարձի մասին: Արցախի Հանրապետության այդ դիրքորոշումն անփոփոխ է մնում»,- հայտարարել է Մայիլյանը:

Խոսելով Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին` նա նշել է, որ դեռ վաղ է խոսել է ընտրությունների հետ կապված ծրագրերի մասին:

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am