«Պարոն վարչապետ, Ձեզ թերի են զեկուցում». Էռնեստ Ղազարյան

Մարտի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձել էի անմարդկային պայմաններով սպառողական վարկերի տրամադրման խնդրին, որի հիմնական «մեղավորները» վարկային կազմակերպություններն են, այնուհետև գրավատները: Մարտի 21-ին, ի ուրախություն ինձ, կառավարության նիստի ժամանակ անդրադարձ եղավ այդ խնդրին: Հատուկ պարոն Վարչապետի համար՝ 1. Վարկային կազմակերպությունները այսօր տրամադրում են վարկեր կամ փոխառություններ, որոնց փաստացի տոկոսադրույքը տարեկան հասնում է մեկ կամ մի քանի հարյուր տոկոսի: Փաստացի տոկոսադրույք նշանակում է, որ անվանական տոկոսադրույքին ավելանում են սպասարկման, կոմիսիոն, կանխիկացման, տրամադրման և այլ մտացածին ծառայությունների համար վճարներ: Արդյունքում մարդը կարող է վերցնել երեք հարյուր հազար դրամ վարկ և մեկ տարվա համար ստիպված լինի հետ վճարել մեկ միլիոն դրամ: 2. Գրավատները «դաժանությամբ» զիջում են վարկային կազմակերպություններին և զբաղեցնում են երկրորդ «պատվավոր» հորիզոնականը: Իրենց մոտ, որպես, կանոն տարեկան հարյուր տոկոսը չի գերազանցում: 3. Ոլորտում օրենսդրությունը այնպիսին է, որ հանգիստ կարելի է զբաղվել օրինական վաշխառությամբ: Բնական է, որ այն գրվել է նախորդ իշխանությունների կողմից և իրենց համար: Քրեական օրենսգրքով նախատեսված վաշխառության հիմքում վարկի անվանական տոկոսն է, որն այս դեպքում հանգիստ շրջանցվում է: Գոյություն ունի նաև 2008-ին ընդունված «Սպառողական կրեդիտավորման» մասին ՀՀ օրենքը, որով պարզապես սահմանված է փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձևը և վարկառուին պարտադիր ծանուցելու պահանջը, սակայն առավելագույն շեմի սահմանափակում չկա: 4. Այս վարկատեսակների «առավելությունն» այն է, որ դրանք տրամադրվում են շատ արագ, առանց երկար փաստաթղթային քաշքշուկների: Դրանցից օգտվում են մարդիկ, որոնք գտնվում են խիստ կարիքի մեջ տվյալ պահին, որոնց ինչ-ինչ պատճառներով գումարը հարկավոր է շատ հրատապ: Աղքատության և գործազրկության այս պայմաններում նման մարդիկ շատ կան Հայաստանում: ԿԲ նախագահ Ջավադյանը նիստի ժամանակ թեթևակի նշեց, որ վաղ անցյալում առաջարկել են կառավարությանը սահամափակել տոկոսադրույքների վերին սահմանաչափը, բայց վերջիններս ընթացք չեն տվել: Հարց է առաջանում՝ «բա հիմա ինչի՞ չեք առաջարկում, հիմա էլ հո Կառավարությունը մտահոգված է ժողովրդի ճակատագրով, հիմա էլ հո չկան բիզնեսմեն պաշտոնյաներ»: Բոլորն էլ աշխատավարձով են ապրում, մեկ-մեկ էլ պարգևավճար են ստանում: Փոխվարչապետ Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ վարչարարությամբ այս հարցը չարժի լուծել: Բա էլ ի՞նչ անեն պիտի ժողովրդի հանդեպ, որ իմաստ ունենա վարչարարությամբ միջամտելը: Պարոն Փաշինյան ջան, պարզեք Ձեր համար, թե տնտեսական թևի այս ղեկավարներին որքանո՞վ է հետաքրքրում տնտեսական հեղափոխության հեռանկարը: «Բարեկեցիկ Հայեր» նախաձեռնության ղեկավար Էռնեստ Ղազարյան  

դիտվել է 1118 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am