«Եվրոպական դատարանից արձագանքը կա, հիմա փորձում են խոչընդոտել մարդու ողջ մնալուն». Մանվել Գրիգորյանի փաստաբանը՝ ՀՔԾ-ի որոշման մասին

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ստուգելու նպատակով Հատուկ քննչական ծառայությունը ստեղծել է անկախ փորձագետների խումբ` պարզելու, թե նա իրականում ինչ առողջական խնդիրներ ունի, և արդյո՞ք առողջական վիճակի մասին ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատել էին ՀՔԾ-ից: 168 ժամի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի շահերը պաշտպանող փաստաբանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանն անդրադառնալով ՀՔԾ-ի այս որոշմանը՝ նշեց, որ դեռ չի ծանոթացել որոշմանը, և այն իր համար որևէ բան չի նշանակում։ «Չեմ ուզում այդ որոշումը մեկնաբանել, որովհետև սա «ճաշից հետո մանանեխի» նման մի բան է։ ՀՔԾ-ն ուղղորդված քննություն է տարել, որպեսզի մաքսիմում վնաս պատճառի Մանվել Գրիգորյանի առողջությանը, և նա զրկված լինի հարազատների հետ շփումից, այսինքն՝ ապահովեն ամենադիսկոմֆորտ պայմանները։ Օրինակ, քանի դեռ Մ. Գրիգորյանը գտնվում էր կալանքի տակ, ու երբ Մանվել Գրիգորյանի առողջության հետ կապված փորձաքննություն էր նշանակվել, միջգերատեսչական հանձնաժողովը որևէ գործողություն չէր անում, բայց երբ նրան գրավով ազատեցին, երկու օրում ավարտեցին փորձաքննությունը։ Հիմա նույն բանն է կատարվում, Եվրոպական դատարանից արձագանքը կա, հիմա փորձում են որոշակիորեն կոծկել կամ խոչընդոտել մարդու ողջ մնալուն»,- ասաց փաստաբանը։ Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու՝ փաստաբանների ներկայացրած միջնորդությանը, Արսեն Մկրտչյանը նշեց, որ այդ գործի ընթացքի մասին որևէ տեղեկություն չունի: «Ենթադրում են, որ, եթե տեղափոխեն, ապա կտեղափոխեն միայն նրա համար, որպեսզի խուսափեն հետագա պատասխանատվությունից, մինչդեռ, ըստ օրենքի՝ այս պատասխանատվությունն արդեն պետք է վրա հասներ։ Քանի որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին արդեն անդառնալիորեն վնաս է պատճառվել, և, թերևս, պետք է լուծվի նրա հաշմանդամության հարցը՝ հասկանալու համար, թե պետական պատկան մարմիններն ինչ վնաս պատճառեցին Մանվել Գրիգորյանի առողջությանը նրա կալանքի ընթացքում»,- շեշտեց փաստաբանը։ Ինչ վերաբերում է Մ. Գրգորյանի առողջական վիճակին, փաստաբանը տեղեկացրեց՝ Գրիգորյանն ունեցել է 16 հիվանդություն, այժմ ունի 25-ը, շաքարի ցուցանիշը 7-ից բարձրացել է 27։ «Ի՞նչ առողջական վիճակի մասին կարող ենք խոսել, երբ ինձ հարցնում են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակից, ունեմ մեկ պատասխան՝ առայժմ ողջ է։ Առայժմ դատավոր Մարինե Մելքոնյանը մահ չի պատճառել Մանվել Գրիգորյանին»,- եզրափակեց Արսեն Մկրտչյանը։

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am